Միհրան Գալփակճյան

հայ դերասան

Միհրան Գալփակճյան (1851, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1906), հայ դերասան։

Միհրան Գալփակճյան
Ծնվել է1851
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1906
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1870 թ.-ից մասնակցել է Հ. Վարդովյանի թատերախմբի ներկայացումներին։ Մեկ տասնամյակ խաղացել է տարբեր խմբերում, կատարել դրամատիկ, կատակերգակ, նաև օպերետային դերեր «Ժիրոֆլե Ժիրոֆլյա», «Մադամ Անգո» և այլ օպերետներում։ Երբ 1880-ականների ակզբներից արգելվել է հայկական ներկայացումները, դարձել է քահանա, կոչվել Տեր Խոսրով։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ[1]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 220