Անդրանիկ Միհրանյան
հայ քաղաքագետ
(Վերահղված է Միհրանյան Անդրանիկից)
Անդրանիկ Մովսեսի Միհրանյան (փետրվարի 10, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար։
Անդրանիկ Միհրանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Աշխատավայր | Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան, Department for international economic and political research - Economic Institute of the Russian Academy of Sciences?, Institute of Democracy and Cooperation? և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | first Civic Chamber of the Russian Federation? և second Civic Chamber of the Russian Federation? |
Andranik Migranyan Վիքիպահեստում |
Կրթություն խմբագրել
- 1967-1972 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ ռեֆերենտ-միջազգայնագետի մասնագիտությամբ։
- 1972-1975 թթ. ուսումը շարունակել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային բանվորական շարժման ինստիտուտի ասպիրանտուրայում։ Պատմական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1976-1985 թթ. - Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի դասախոս, ապա՝ դոցենտ։
- 1985-1988 թթ. - ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող։
- 1988 թ. - ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող։
- 1990-1991 թթ. - ԱՄՆ Սան Դիեգոյի համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության այցելու դասախոս։
- 1992-1993 թթ. - Ռուսաստանի ԳԱ Միջազգային տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ սոցիալ-քաղաքական խնդիրների և միջպետական հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար։
- 1993 թ. - ՌԴ Նախագահական խորհրդի անդամ։
- 1994 թ. - ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի գլխավոր փորձագետ։
- 1995 թ. - «Մոյա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։
- 1996-2007 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր։
- 2008 թվականից - Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար։
- Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ։
Աշխատություններ խմբագրել
- «Ժողովրդավարություն և բարոյականություն» (1989)։
- «Ռուսաստանն ինքնության փնտրտուքներում» (1997)։
- «Ռուսաստանը՝ քաոսից դեպի կարգ» (2001)։
- Մի քանի հարյուր հոդվածների հեղինակ է։
Պարգևներ խմբագրել
- Պատվո շքանշան (Ռուսաստան) (2009)։
- Պատվո շքանշան (Հայաստան) (2009)[1]։
- ՌԴ Նախագահի պատվոգիր (2008)։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Միհրանյան» հոդվածին։ |