Միխեիլ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միխեիլ Սիմոնյան (հուլիսի 29, 1987[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հայ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերի
խմբագրելՍիմոնյանը 3 լրիվ մրցաշրջան է անցկացրել «Արաքս» ակումբում, որի կազմում 2002 թվականին դարձել է Առաջին լիգայի արծաթե մրցանակակիր և դուրս եկել Պրեմիեր լիգա։ Սակայն թիմը պատրաստ չէր այդ մակարդակի խաղերին և 9 միավորով զբաղեցրել է վերջին տեղը։ Ակումբի հետ միասին Սիմոնյանն անցել է առաջին լիգա։ 2004 թվականի մրցաշրջանից հետո Սիմոնյանը հեռացել է «Արաքսից», որը 2005 թվականի մրցաշրջանի 7-րդ փուլից հետո հեռացվել է առաջնությունից։ Սիմոնյանը տեղափեխվել է Պրեմիեր լիգայի «Կոտայք» ակումբ, որը 2006 թվականի սկզբին կազմալուծվել է։ Սիմոնյանը, դառնալով ազատ գործակալ, տեղափոխվել է «Փյունիկ»։ 2006-2008 թվականներին երկու մրցաշրջան խաղացել է Հունաստանում։
2008 թվականին վերադարձել է Հայաստան, որտեղ պայմանագիր է կնքել Երևանի «Արարատ» ակումբի հետ, որի կազմում 2008 թվականին դարձել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր։ Սիմոնյանն «Արարատի» կազմում հասնակցել է թիմի ոսկե խաղին[2]։ 2008 թվականի վերջին տեղափոխվել է «Գանձասար», որի կազում անցկացրել է մեկ լրիվ մրցաշրջան։ 2010 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Դիլիջանի «Իմպուլս» ակումբի հետ, որը դուրս է եկել Պրեմիեր լիգա[3]։ 2011 թվականի առաջնության 7-րդ փուլից հետո Սիմոնյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ։ Դրա պատճառը եղել է այն, որ Սիմոնյանը չէր ընդգրկվել թիմի կազմում[4]։
Որոշ ժամանակ անց Սիմոնյանը մեկուկես տարով պայմանագիր է կնքել «Ուլիս» ակումբի հետ։ 2013 թվականին տեղափոխվել է հունական «Ֆոկիկոս» ակումբ։ 2015 թվականին վերադարձել է Հայաստան և ընդգրկվել «Արարատի» կազմում։
Ձեռքբերումներ
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրելԱվաք եղբայրը՝ Ալիկ Սիմոնյանը ժամանակին խաղացել է Վանաձերի «Լոռի» ակումբում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Протокол матча «Пюник» — «Арарат»» (ռուսերեն). FFA.am. 19.11.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 24.06.2011-ին.
- ↑ «Геворг Нранян и Аркадий Чилингарян перешли в «Импульс»» (ռուսերեն). Armfootball.com. 12.01.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 24.06.2011-ին.
- ↑ ««Импульс» отказался от услуг двух футболистов» (ռուսերեն). Armsport.am. 06.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 24.06.2011-ին.