Միխայիլ Չերկասով (ռուս.՝ Михаи́л Фро́лович Черка́сов, 1909 - 2001, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։

Միխայիլ Չերկասով
 
Կուսակցություն՝ Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1909
Վախճանի օր 2001
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1935 թվականին ավարտել է Սարատովի ինստիտուտը։

1942 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1942-1943 թվականներին՝ Նյու Յորքում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1943-1945 թվականներին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1945 թվականին՝ Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1945-1948 թվականներին՝ Նորվեգիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1948-1950 թվականներին՝ Իտալիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1950-1952 թվականներին՝ Խորհրդա-իրանական սահմանային հանձնաժողովում խորհրդային պատվիրակության նախագահի տեղակալ։
  • 1952-1956 թվականներին՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1956-1959 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1959-1962 թվականներին՝ Կալկաթայում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս։
  • 1962-1963 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1963 թվականի հունիսի 27-ից մինչև 1966 թվականի սեպտեմբերի 24-ը Քուվեյթում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1966-1974 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Посольство СССР в Кувейте. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 3, с. 565.

Արտաքին հղումներ խմբագրել