Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Ռոմ

Միխայիլ Նաումովիչ Ռոմ (ռուս.՝ Михаил Наумович Ромм, դեկտեմբերի 10, 1961(1961-12-10), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրական-հասարակական գործիչ, ով հայտնի էր 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին, բանաստեղծ, հրատարակիչ, գրաքննադատ, գրաֆիկական խմբագիր, ոճաբան[1]։

Միխայիլ Նաումովիչ Ռոմ
Ծնվել էդեկտեմբերի 10, 1961(1961-12-10) (62 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Գրական անունНаумыч Ромм
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրական քննադատ, թարգմանիչ, հրատարակիչ և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կայքgufo.ru

Կրթությամբ՝ կերպարվեստի դասախոս, մասնագիտությամբ՝ նկարիչ-ոճաբան։

Գործունեություն խմբագրել

Մինչև 1988 թվականը եղել է խորհրդային ժամանակի «Նավ» և «Ծովային կրիա» ամսագրերի կազմակերպիչ և խմբագիր, ինչպես նաև եղել է «Նավ» գրական ակումբի ղեկավար, ով իր շուրջ համախմբել է մի շարք հեղինակների, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Եգորովը, Ալեքսանդր Կարամազովը, Եֆիմ Լյամպորտը, Յուլիա Նեմիրովսկայան, Սերգեյ Սապոժնիկովը, Օլեգ Տիմոֆիևը և այլոց։ 1988 թվականից հետո եղել է «Ալեքսանդր Պուշկինի անվան համամիութենական հումանիտար հիմնադրամ»-ի և «Հումանիստների միության» երեք հիմնադիրներից մեկը (ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ «Մարդասիրական հիմնադրամ»)։ Աշխատանքի այդ ձևերը մտել են համամիութենական միության հումանիտար հիմնադրամի մեջ և դադարեցրել են իրենց գոյությունը «վերակառուցման» ավարտի հետ՝ 1994 թվականից հետո։

Ներկայումս աշխատում է «Է.ՌԱ» հրատարակչությունում՝ որպես տնօրենի տեղակալ։

Ճանաչում խմբագրել

Ռոմի գործունեությունը կապված է «Ալեքսանդր Պուշկինի անվան համամիութենական հումանիտար հիմնադրամ»-ի և «Հումանիստների միություն» թերթի գործունեության հետ, որի անմիջական խմբագիրը և ղեկավարը համարվում է նա։

Նշված կազմակերպությունները կապված են գրողների, նկարիչների և արվեստի այլ տեսակի գործիչների հետ, որոնց գործունեթյունը համարվում է խորհրդային ժամանակների անդեգրաունդի արվեստը։ Ըստ ժամանակիցների կարծիքի (Գարբաչովյան «վերակառուցում» ապա և չեղյալ հայտարարվեց գրաքննությունը) պահանջվում էր աշխատանքի նոր ձևեր։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Լինելով հասարակական գործիչ և թերթի գլխավոր խմբագիր նա չի ձգտել լայնորեն գովազդվել իր սեփական ստեղծագործություններով։ Միայն 2000 թվականից հետո դուրս են եկել երեք գիրք, որտեղ հանդիպում են տարբեր ժամանակների բանաստեղծություններ։ Գրքերը տվեցին կենդանի արձագանքներ։ Օրինակ՝ «Նեզավիսիմոյ գազետա»-ում հայտնվել է Լարիսա Կանոնովոյի «Միխայիլ Ռոմը կենդանի է, վերջին սիրավեպը դուրս եկավ անդեգրաունդից» վերնագրով նյութը, որտեղ կարճ հիշեցվում է հումանիտարի հիմնադրամի պատմության մասին։

Քննադատ Մարիա Գալինան ձևավորում է գեղագիտական դիրքորոշում, որտեղ Ռոմին համարում է այսպես՝ «… պոեզիայի մեջ անձնական, մասնավոր ոլորտը դարձնում է անհրաժեշտություն, այդ թվում և գնահատելի է բարդությունների գնով հրաժարումը գրական խառնաշփոթից, ընդհանրապես «գրականությունից»։ Տեսանելի են հեշտ վանկերը, «հիմնավոր» մտերմությունը, հակակշիռ է մի կողմից ավանգարդի «գրական ընդունելությունը», մյուս կողմից էլ պաշտոնատար անձի հավակնոտությունը»։ Հենց ինքը՝ հեղինակը համաձայն չէ այս կարծիքի հետ։

«Չորս թռչուն» գիրքը ընդգրկվել է «Նեզավիսիմոյ գազետա»-ի «Շաբաթվա հինգ գիրք»-ի մեջ։

Հեղինակի ստեղծագործությունները մտել են անթոլոգիայի՝ «Ռուսական բանաստեղծություններ 1950-2000 թվականների, անթոլոգիա՝ 2 հատորով»(Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, «Ամառային պարտեզ» 2010 թվական։ Կազմը՝ Ախմետև Իվան, Լուկոմնիկով Գեննադևիչ, Վլադիմիր Օրլով)։

«Բանաստեղծի աշխարհը օրիգինալ է, մեր Միխայիլ Ռոման ռոմանտիկ է և գեղեցիկ։ Եվ ինչ որ խնդիրներ չեն հաղթում մեր երկրային ծնունդին, բանաստեղծական տողերն իսկական ռոմանտիկա են, որոնք անպայման ջերմացնում են մարդկանց սրտերը…» գրում է Սերգեյ Միզերկինը «Կարդա, գրիր» կայքում[2]։

Գրքեր խմբագրել

  • «Թանկարժեք ցանկություն» (Մոսկվա, Թել-Ավիվ, Է. ՌԱ, 2004 թվական)
  • «Երազների վարպետ» (Մոսկվա, Թել-Ավիվ, Է. ՌԱ, 2006 թվական)
  • «Չորս թռչուններ» (Մոսկվա, ԻՊ Պակիտսկայա (Է. ՌԱ), 2013 թվական)
  • «Վերջին չորեքշաբթի» (Մոսկվա, ԻՊ Պակիտսկայա (Է. ՌԱ), 2012 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ромм Михаил Наумович - афоризмы, крылатые выражения, фразы, высказывания, изречения, цитаты, мысли с иллюстрациями». stuki-druki.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. http://stuki-druki.com/Aforizmi-Romm_Mikhail_Naumovich.php

Արտաքին հղումներ խմբագրել