Միխայիլ Կուտուզովի հուշարձան (Մոսկվա)
Միխայիլ Կուտուզովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Кутузову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովին։ Քանդակագործ Նիկոլայ Վասիլևիչ Տոմսկու ստեղծագործությունը տեղադրվել է 1973 թվականի հուլիսի 16-ին, թեպետ այդ նախագծի գաղափարը ծնվել է դեռևս 1945 թվականին՝ զորավարի 200-ամյա հոբելյանի տարում։
![]() Միխայիլ Կուտուզովի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1973 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Dorogomilovo District? |
Շինության ձև | Արձանախումբ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԲրոնզե քանդակը պատկերում է զորավարին տոնական համազգեստով, ձին հեծած, ասես նա դիտում է ռազմի դաշտը։ Քանդակային կոմպոզիցիայում ներկայացված են նաև սպաների, զինվորների, աշխարհազորայինների՝ ֆրանսիացիների դեմ ռազմական գործողությունների 26 մասնակիցների պատկերաքանդակներ։ Դրանք մարմնավորում են կոնկրետ պատմական անձանց կերպարները՝ հաղորդելով նմանությունը 1812 թվականի հերոսներին։ Նրանց թվում են գեներալներ Պյոտր Բագրատիոնը, Ալեքսեյ Երմոլովը, Մատվեյ Պլատովը, Նիկոլայ Ռաևսկին, պարտիզան և բանաստեղծ Դենիս Դավիդովը և ուրիշներ[1]։ Պատվանդանի վրա գրված է.
«Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովին, ռուս ժողովրդի փառապանծ զավակներին, որոնք հաղթանակ տարան 1812 թվականի Հայրենական պատերազմում»։ |
Պատմություն
խմբագրելՀարյուր տարի անց` 1912 թվականին, 1812 թվականի Հայրենական պատերազմի հիշատակի ջատագովների խմբակը արծարծեց Մոսկվայում Կուտուզովի հուշարձան կառուցելու համար միջոցներ հավաքելու հարցը։ Մեկ տարի անց ռազմապատմական ընկերության անդամներից, գեներալ Դ. Զուևի նախագահությամբ, ձևավորվեց Կուտուզովյան կոմիտե։ Նվիրատվությունների հավաքագրումը տևել է ավելի քան երեք տարի, սակայն միջոցները բավարար չեն եղել, և շուտով սկսված հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը այս հարցը հետաձգեցին մինչև 1945 թվականը՝ Հայրենական մեծ պատերազմի ավարտը։ 1962 թվականին, Կուտուզովի պողոտայում «Բորոդինոյի ճակատամարտ» թանգարան-շրջապատկերի բացումից հետո, որոշվեց Կուտուզովի հուշարձանը կառուցել հենց այդտեղ։ 11 տարի անց, քանդակի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում հեղինակը՝ քանդակագործ Նիկոլայ Տոմսկին, ընդգծել է, որ այս հուշարձանը նվիրված է ոչ միայն ռուս մեծագույն գեներալին, այլև ամբողջ ժողովրդի ջերմ հայրենասիրությանը[2]։