Ալեքսեյ Երմոլով
Երմոլով Ալեքսեյ Պետրովիչ (հունիսի 4, 1777, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 23, 1861, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուսական ռազմական և պետական գործիչ, հետևազորի և հրետանու գեներալ։
Երմոլով Ալեքսեյ Պետրովիչ | |
---|---|
Ալեքսեյ Երմոլով | |
1777-1861 թվականներ | |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Troitskoe Cemetery, Oryol |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Ծառայության տարիներ | 1794-1827 թվականներ |
Կոչում | Գեներալ |
Հրամանատարն էր | Կովկասյան կորպուսում |
Պաշտոն | Ռազմական, պետական գործիչ |
Մարտեր/ պատերազմներ | Բորոդինոյի ճակատամարտ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն |
Պարգևներ |
Երմոլովի կյանքը
խմբագրել1794 թվականին մասնակցել է Լեհաստանի դեմ պատերազմին և 1796 թվականին պարսկական արշավանքին։ Սմոլենսկի «ազատամիտ» սպաների խմբակի գործունեությանը մասնակցելու համար 1798 թվականին ձերբակալվել և աքսորվել է Կոստրոմա։ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ եղել է առաջին Արևմտյան բանակի շտաբի պետ, նշանակալի դեր է խաղացել Վալուտինա Գորայի, Բորոդինոյի ն Մալոյարոսլավեցի մարտերում։
Երմոլովի գործունեությունը
խմբագրելԲորոդինոյի ճակատամարտից հետո նշանակվել է միացյալ բանակների շտաբի պետ, 1813-1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ՝ դաշնակից բանակների հրետանու պետ։ 1816 թվականից՝ Առանձին կովկասյան կորպուսի հրամանատար, Կովկասի գլխավոր զորահրամանատար և կառավարիչ։ 1817 թվականին դիվանագիտական հանձնարարությամբ մեկնել է Պարսկաստան։ Իրականացրել է ցարիզմի գաղութային քաղաքականությունը Կովկասում, ղեկավարել Հյուսիսային Կովկասի նվաճումը։ Երմոլովը ունեցել է առաջադեմ գործչի համբավ։ Դեկաբրիստների հետ կապի պատճառով 1827 թվականին ետ է կանչվել Կովկասից և պաշտոնաթող արվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ермолов Алексей Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Երմոլով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 636)։ |