Misha Libertee(հայերեն՝ Միշա Լիբերթի, իրական անունը՝ Միխայիլ Ծատուրյան,ծնվել է 1985 թվականի հունիսի 13-ին, Եսենտուկի, Ռուսաստան) ծագումով հայ ռուսաստանաբնակ նկարիչ և դիզայներ։ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է[1]։ Միշայի ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ, դրական թեմատիկայով և կանխամտածված կոմերցիոն էսթետիկայով։ Անհատական ոճի ու հումորի զգացման շնորհիվ՝ իր աշխատությունները մեծ տարածում են գտել առցանց և անցանց՝ հետաքրքրություն առաջացնելով ժամանակակից արվեստով նախկինում չհետաքրքրվող հանդիսատեսի մոտ։ Միխայիլի ամենահայտնի գործերից են 2019 թ․ Burning Man փառատոնի 23 մետրանոց #Slonik աշխատությունը, Զարյադյե այգում տեղադրված #Kraken և Սոչիի Կրասնայա Պոլյանայի #Serna նմուշները և Minecraft համակարգչային խաղի կոլեկցիոն աղյուսների վիրտուալ ցուցահանդեսը, որը նկարիչը կազմակերպել էր 2020 թվականի համաճարակի ժամանակ։ Երիտասարդ հեղինակը համագործակցել է բարեգործական հիմնադրամների, միջազգային ապրանքանիշերի, ինչպես նաև արտասահմանյան խոշոր փառատոների և տոնավաճառների հետ։ Միշան արհեստական բանականության միջոցով ստեղծել է իր վիրտուալ ավատարը՝ Misha Cybertee-ն։ Մոտ ապագայում այն կփոխարինի նրա կենսաբանական նախատիպին ոչ միայն մետավերեսում, այլև ֆիզիկական աշխարհում։ Բացի զվարճալի աշխատություններից, Միխայիլը հայտնի է նաև հանրային արվեստի նմուշներով, որոնք քննարկում են սոցիալական տարբեր խնդիրներ, ինչպիսիք են կենդանիների կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Միխայիլ Ծատուրյան
ԿեղծանունMisha Libertee
Ծնվել էհունիսի 13, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրՌուսաստանԵսենտուկի, Ռուսաստան
Մասնագիտությունդիզայներ և արվեստագետ
Ոճմաշափ
Ուշագրավ աշխատանքներLibertile, #Slonik, #Serna, #Kraken
Կայքlibertee.pro

Ծանոթագրություններ խմբագրել