Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (Մոսկվա, Մոխովայա փողոց)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (այլ կիրառումներ)
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Ломоносову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս գիտնական, բնախույզ, Մոսկվայի պետական համալսարանի հիմնադիր Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովին։ Տեղադրվել է Մոխովայա փողոցում (Արբատ շրջան)՝ Մոսկվայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շենքի հարևանությամբ։ Միխայիլ Լոմոնոսովի ներկայիս հուշարձանը այս տեղում երբևէ կանգնածներից երրորդն է։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°45′15″ հս․ լ. 37°36′40″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1957 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Իոսիֆ Կոզլովսկի |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Առաջին հուշարձանԽմբագրել
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանը տեղադրելու մասին որոշումն ընդունել է Մոսկվայի համալսարանը՝ գիտնականի 120-ամյա հոբելյանի առթիվ կայանալիք տոնակատարությունների պատվին։ Արձանը ստեղծելու համար կազմակերպվել է դրամահավաք, բայց գումարը բավականացրել է միայն բրոնզե կիսանդրի տեղադրելու համար։ Այդ կիսանդրին, որի հեղինակը Ս. Ի. Իվանովն էր, քանդակվել է ըստ Ֆեդոտ Շուբինի ստեղծած մարմարե կիսանդրու նմուշի, որը գիտնականի առավել հավաստի պատկերն է[1]։
Լոմոնոսովի բրոնզե կիսանդրին տեղադրվել էր գրանիտե բարձր պատվանդանին՝ Մոսկվայի համալսարանի Աուդիտորական մասնաշենքի առջև և հանդիսավորությամբ բացվել է Տատյանայի օրը՝ 1877 թվականի հունվարի 24-ին (հին տոմարով՝ հունվարի 12-ին)։ Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել համալսարանի ռեկտոր, պատմաբան Սերգեյ Միխայլովիչ Սոլովյովը[1]։
Այդ տեսքով հուշարձանը կանգնած է եղել մինչև Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի սկզբում Մոսկվայի հերթական ռմբակոծության ժամանակ հուշարձանի մոտ ավիառումբ է ընկել։ Հուշարձանը զգալիորեն տուժել է ռումբի բեկորներից։ 1944 թվականին կիսանդրու պատվանդանը քանդվեց, իսկ կիսանդրին տեղափոխվեց Մոսկվայի համալսարանի ակումբի շքասանդուղք[1]։
Երկրորդ հուշարձանԽմբագրել
Դրանով այս հուշարձանի պատմությունը չի ավարտվել։ Որոշվել է համեստ կիսանդրին չվերականգնել, այլ նրա փոխարեն տեղադրել ավելի կոթողային քանդակ։ Ուստի 1945 թվականին տեղադրվեց նոր հուշարձան, որի հեղինակը հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովն էր։ Հուշարձանը պատկերում էր երիտասարդ Լոմոնոսովին և քանդակված էր անհարատև գիպսից, որը երանգավորված էր բրոնզագույն։ Այդ պատճառով այն շուտով դարձավ ոչ պիտանի[1]։
Երրորդ հուշարձանԽմբագրել
1957 թվականին գիպսե հուշարձանը հանվեց և փոխարինվեց ժամանակակից, բրոնզե հուշարձանով, որի հեղինակն է քանդակագործ Իոսիֆ Կոզլովսկին։ Սա Լոմոնոսովի արդեն երրորդ հուշարձանն է այս վայրում[1]։
Հուշարձանը պատկերում նստած և աջ ձեռքը նստարանին հենած Լոմոնոսովին, իսկ նրա ձախ ձեռքում ձեռագիր է։ Բարձր պատվանդանին արված է պարզ մակագրություն[1].
ԼՈՄՈՆՈՍՈՎ Միխայիլ Վասիլևիչ |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ՀղումներԽմբագրել
- Иван Крылов (2011-10-19)։ «ПАМЯТНИК «ПЕРВОМУ РУССКОМУ УНИВЕРСИТЕТУ» НА МОХОВОЙ»։ Фонд Русский мир։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին։ Վերցված է 2014-04-27
- «Забытый исторический памятник М. В. Ломоносову»։ Узнай Москву։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին։ Վերցված է 2014-04-27
- «Памятник М. В. Ломоносову»։ Москва-Гид։ 2010-10-21։ Վերցված է 2014-04-27