Ֆեդոտ Շուբին
Ֆեդոտ Իվանովիչ Շուբին (ռուս.՝ Федот Иванович Шубин, մայիսի 17 (28), 1740[1], Archangelgorod Governorate, Ռուսական կայսրություն - մայիսի 12 (24), 1805[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս քանդակագործ, ռուսական լուսավորական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։
Ֆեդոտ Շուբին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17 (28), 1740[1] |
Ծննդավայր | Archangelgorod Governorate, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 12 (24), 1805[1] (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1766) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Fedot Shubin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1761-1767 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1767-1770 թվականներին, 1770-1772 թվականներին՝ կրթաթոշակառու Փարիզում և Հռոմում)։ Շուբինի վաղ շրջանի գործերին, որոնք ստեղծվել են անտիկ արվեստի ազդեցությամբ, բնորոշ են դասական պարզությունն ու ռեալիստական վավերականությունը («Ֆ․ Ն․ Գոլիցին», մարմար, 1771 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1773 թվական վերադարձել է Պետերբուրգ, հիմնականում ստեղծել մարմարյա դիմաքանդակներ, որոնց բնորոշ են քանդակածավալի գեղանկարչական էֆեկտները, նրբագեղությունը, հոգեբանական խորությունը («Պ․ Ա․ Ռումյանցև-Զադունայսկի», մարմար, 1778 թվական, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Անհայտը», մարմար, 1770-ական թվականների կեսերին, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1774-1775 թվականներին Չեսմենի պալատի համար կատարել է ռուս, ցարերի և իշխանների պատկերներով 58 մեդալիոններ (մարմար, Զինապալատ, Մոսկվա)։ 1770-1780-ական թվականներին, ստեղծել է բազմաթիվ արձաններ, ռելիեֆներ (այդ թվում՝ «Եկատերինա II-օրենսդիր» արձանը, մարմար, 1789—1790 թվականներին, Ռուսական թանգարան)։ 1790-ական թվականներին դիմաքանդակներում Շուբինը հասել է առանձնահատուկ ճշմարտացիության («Ա․ Ա․ Բեզբորոդկո», մարմար (1773 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) մարմար, մոտ 1798 թվական, Ռուսական թանգարան)։ Սուր ու բարդ հոգեբանական նկարագրով է առանձնանում Պավել I-ի կիսանդրին (մարմար, 1797 թվական, նույն տեղում)։ Շուբինի՝ Եկատերինա II-ի դիմաքանդակը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Шубин Федот Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 594)։ |