Միխայիլ Գելֆանդ (ռուս.՝ Михаил Гельфанд, հոկտեմբերի 25, 1963(1963-10-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1993), կենսաբանական գիտությունների դոկտոր (1998), բիոինֆորմատիկայի պրոֆեսոր (2007)[2]։

Միխայիլ Գելֆանդ
Михаил Сергеевич Гельфанд
Ծնվել էհոկտեմբերի 25, 1963(1963-10-25) (60 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունbioinformatician
Հաստատություն(ներ)Ալեկսանդր Խարկևիչի անվան տեղեկատվության փոխանցման խնդիրների համալսարան, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտկենսաինֆորմատիկա և գենետիկա
ԱնդամակցությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ և Եվրոպական ակադեմիա[1]
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն և անգլերեն
Գիտական ղեկավարSimon Gindikin?
ԿուսակցությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
ՀայրՍերգեյ Գելֆանդ
 Mikhail Gelfand Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միխայիլ Գելֆանդի պապը ՝ Իզրաիլ Գելֆանդը, եղել է ԽՍՀՄ֊ում հայտնի մաթեմատիկոս, Մոսկվայի պետական համալսարանում բազմաթիվ մաթեմատիկական խմբակների հիմնադիր[3]։ Բացի մաթեմատիկայից, Իզրաիլ Գելֆանդը մի շարք աշխատություններ է հեղինակել ՝ կենսաբանության, նեյրոֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզներում։

Միխայիլը, հետևելով Իզրաիլ Գելֆանդի օրինակին, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթի ֆակուլտետը, այնուհետև շարունակել է իր աշխատանքները բիոինֆորմատիկայի և կենսաբանության բնագավառներում։

Միխայիլ Գելֆանդը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նա դասավանդում է Բիոինժեներիա և բիոինֆորմատիկա ֆակուլտետում։

Գելֆանդը հանդիսանում է նաև «Троицкий вариант — наука» թերթի խմբագրի տեղակալը[4][5]։

Գիտական գործունեություն

խմբագրել

Գելֆանդի գիտական հետազոտությունների շրջանակը կազմում են ՝ համեմատական գենոմիկան, մետագենոմիկան, գեների և գենոմի ֆունկցիոնալ գործունեության և նյութափոխանակության հիման վրա կատարվող վերակառուցումները, կարգավորող ազդանշանների որոնումը, նյութափոխանակության և կարգավորող ուղիների էվոլյուցիան, այլընտրանքային սփայսինգը, ԴՆԹ հաջորդականությունների վիճակագրությունը։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Միխայիլ Գելֆանդը «Диссернет» առցանցային նախագծի հիմնադիրներից մեկն է, որը զբաղվում է գիտական կոչումների հանձնման և թեզերի պաշտպանության ոլորտում գրանցվող չարաշահումների և մեքենայությունների բացահայտումներով։

Գելֆանդը հանդիսանում էր Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհրդի (22 հոկտեմբեր 2012 թվական ֊ 19 հոկտեմբեր 2013 թվական) անդամ, որտեղ նա հակադրվում էր ուլտրանացիոնալիստական ուժերին և պաշտպանում էր գիտական համայնքի շահերը։

Գելֆանդը տարատեսակ ուսուցողական միջոցառումների մշտական մասնակից է։ Նա կարդում է դասախոսություններ ՝ բիոինֆորմատիկա, բիոքիմիա և մաթեմատիկա թեմաներով ։ Նա "Էվոլյուցիա" հիմնադրամի ղեկավարներից մեկն է, որը ստեղծված է գիտա֊լուսավորական գաղափարների տարածմանը օժանդակելու համար[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.ae-info.org/ae/User/Gelfand_Mikhail
  2. Միխայիլ Գելֆանդ, Ատրոպոգենեզ.ռու
  3. Միխայիլ Գելֆանդ
  4. «Троицкий вариант — наука» կայքի խմբագրությունը
  5. «Guademaus ուսանողական թերթին տված հարցազրույցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. "Էվոլյուցիա" հիմնադրամ