Միխայիլ Միխայելովիչ (Դուրմիշխանովիչ) Ալշիբայա (Ալշիբայ, հունվարի 15, 1958(1958-01-15), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), սրտավիրաբույժ, պրոֆեսոր[1] (1998), բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․ Ն․ Բակուլեվի անվան սրտանոթայի գիտական կենտրոնի սրտասնույց բաժնի ղեկավար։

Միխայիլ Ալշիբայա
Ծնվել էհունվարի 15, 1958(1958-01-15) (66 տարեկան)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ա. Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոն
Ալմա մատերՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
 Mikhail Alshibaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի հունվարի 15-ին Բաթումիում։ Հայրը՝ Դուրմիշխան Ալշիբայան, և մայրը բժիշկներ են։

1982 թվականից աշխատում է «Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․ Ն․ Բակուլեվի անվան սրտանոթայի գիտական կենտրոնում»։

Դիսետացիյի թեման՝ «ՍԻՀ-ի հիվանդների վիրաբուժական բուժում՝ բրահիցեֆալ զարկերակների ախտահարումով» (1999 թվական)։ Հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների, 4 մենագրությունների, այդ թվում` «սրտասնույց վիրաբուժության պատմության վերաբերյալ ակնարկներ» (2002), «Բժշկական ուսանողների սրտաբանության ուղեցույց»։

Կլինիկական հետաքրքրությունների ոլորտ խմբագրել

  • Սրտասնույց և անոթային վիրաբուժություն,
  • համակցված վիրահատություններ սրտասնույց և բրահիոցեֆալ զարկերակների վրա,
  • էնդարտերէկտոմիա սրտասնույց զարկերակներից,
  • օժանդակ շրջանառություն ՍԻՀ վիրաբուժության ոլորտում։

Բարեգործություն խմբագրել

Միխայիլ Ալշիբայան Մոսկվայի «Վերա» հոսպիսներին օգնության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[2][3]։

Կոլեկցիոներ խմբագրել

Միխայիլ Միխայլովիչը գեղանկարչության կոլեկցիոներ է, նա հավաքում է բացառապես ժամանակակից արվեստի գործեր՝ «հալման» դարաշրջանի նկարիչներից և նախաաստեղծական մոսկովյան անդեգրաունդից մինչև Օլեգ Կուլիկ և Վլադիսլավ Մամիշև-Մոնրո[1]։ 2014 թվականի Միխայիլ Ալշիբայի հավաքածուն ուներ մոտ 6 հազար ստեղծագործություն[4]։ 2014 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կենտրոնում «Այլ արվեստ» նախագծի շրջանակներում բացվել է Ալշիբայի հավաքածուի աշխատանքներից կազմված «Այլ արվեստ» Նոր կյանք ցուցահանդեսը[4]։

Մեջբերումներ խմբագրել

«Ինքս շատ եմ վախենում ինչպես վիրաբույժներից, այնպես էլ վիրահատություններից։ Պարզապես գիտեմ որոշ մանրամասներ և մանրուքներ։ Դուք հասկանում եք, որ սատանան մանրամասնությունների մեջ է»[5]։

«Ես ստանում բավարարվածություն, երբ ես կարողանում եմ օգնել»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Собрание Михаила Алшибая». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  2. «Попечительский совет» (ռուսերեն). Фонд помощи хосписам «Вера». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  3. Елена Фанайлова. (20 сентября 2009). «Первый московский хоспис: гости Елены Фанайловой обсуждают, отвергаются или спасаются обществом онкологические больные» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  4. 4,0 4,1 Мак И., Лапина А.Картины из собрания Михаила Алшибая приняли эстафету у коллекции Леонида Талочкина // www.theartnewspaper.ru. — 2014. — № 26.
  5. 5,0 5,1 Беседа с кардиохирургом и коллекционером Михаилом Алшибая.

Արտաքին հղումներ խմբագրել