Միխայիլ Ալաֆուզո

խորհրդային զորապետ, կոմկոր

Միխայիլ Ալաֆուզո (ռուս.՝ Михаил Иванович Алафузо, դեկտեմբերի 31, 1891(1891-12-31), Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1937(1937-07-13), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, կոմկոր։

Միխայիլ Ալաֆուզո
դեկտեմբերի 31, 1891(1891-12-31) - հուլիսի 13, 1937(1937-07-13) (45 տարեկան)
ԾննդավայրՆիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումկորպուսի հրամանատար և շտաբս-կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՕդեսայի ռազմական ուսումնարան
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան
և Order of the Red Banner of Labor of the TSFSR

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Ալաֆուզոն ծնվել է 1891 թվականին Նիկոլաևում, ծովային սպայի ընտանիքում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայությունն անցել է Բելոստոկի 50-րդ հետևակային գնդում[1], 1916 թվականի սկզբում ուներ պոդպորուչիկի կոչում, 1917 թվականին ստանում է շտաբս-կապիտանի կոչում։

1918 թվականի սկզբում զորակոչվում է Կարմիր բանակ, Քաղաքացիական պատերազմի մասնակից է[2]։ Եղել է Հյուսիսային-Ուրալ-Սիբիրական ռազմաճակատի օպերատիվ վարչության պետը (28.07.- 30.08.1918), 3-րդ բանակի շտաբի պետը (30.08.1918-1.1919 և 2.05- 5.12.1920), 1918 թվականի օգոստոս-հոկտեմբերին եղել է նույն բանակի հրամանատար։ Եղել է Հանրապետության զինված ուժերի հաշվառման և կազմակերպական հանձնաժողովի անդամ (1.1919-04.1920), Հարավ-Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետի օգնական (6-28.12.1920), Կիևյան ՌՕ-ի շտաբի պետը։

  • 1921-1924 թվականներին Մոսկովյան ՌՕ-ի շտաբի պետ
  • 1924-1927 թվականներին Հյուսիս-Կովկասյան ՌՕ-ի շտաբի պետ
  • 1927-1935 թվականներին Կարմրադրոշ Կովկասյան բանակի շտաբի պետ
  • 1935 թվականին ստացել է կոմկորի կոչում
  • 1935-1937 թվականներին եղել է Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի կազմակերպական և մոբիլիզացիոն ամբիոնի վարիչ[3]։

Կրթությունը` բարձրագույն, ավարտել է Գլխավոր Շտաբի ակադեմիան։ Ձերբակալվել է 1937 թվականի ապրիլի 15-ին լրտեսության, վնասարարության և հակահեղափոխական տեռորիստական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով։ Մայիսի 22-ին ձերբակալված Մարշալ Տուխաչևսկու հունիսի 1-ի ցուցմունքում մեղադրվում է գերմանական հետախուզությանը տեղեկատվություն տրամադրելու համար։ Ընդգրկվել է ՆԳԺԿ օրգանների կողմից նախապատրաստված, ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական Կոլեգիային ներկայացման ենթակա այսպես կոչված «ստալինյան ցուցակների» մեջ[4]։ Ցուցակում դասակարգվել է 1-ին դասում, որը սանկցավորվում էր պատժի առավելագույն չափով` գնդակահարությամբ։ 1937 թվականի հուլիսի 10-ի ցուցակը, որում ընդգրկված էր Ալաֆուզոյի ազգանունը, հաստատվել է անձամբ Ստալինի և Մոլոտովի կողմից[5]։

1937 թվականի հուլիսի 13-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական Կոլեգիայի որոշմամբ դատապարտվում է պատժի առավելագույն չափին` գնդակահարության և նույն օրը դատավճիռը ի կատար է ածվում։ Աճյունը թաղված է Դոնի գերեզմանատանը[6]։ Արդարացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ռազմական կոլեգիայի 22.11.1960 թվականի որոշմամբ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВП от 3 января 1916 года по Русскому Инвалиду № 15
  2. С. Т. Минаков Советская военная элита в политической борьбе 20-30-х годов
  3. Комкоры
  4. «Список от 10 июля 1937 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  5. «Фотография визы Сталина на списке с М. И. Алафузо». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  6. Захоронение на Донском кладбище: Июль 1937
  7. ПРИКАЗ РЕВОЛЮЦИОННОГО ВОЕННОГО СОВЕТА СОЮЗА СОВЕТСКИХ СОЦИАЛИСТИЧЕСКИХ РЕСПУБЛИК по личному составу армии № 101. 23 февраля 1928 года. Москва. — М.: Центральная Типография НКВМ, 1928. — С. 2. — 36 с. — 430 экз.

Գրականություն խմբագրել

  • Сувениров О. Ф. Трагедия РККА 1937-1938. - М.։ ТЕРРА, 1998. - 528 с. - ISBN 5-300-02220-9.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные)։ 1937-1941. Биографический словарь. - М.։ Кучково поле; Мегаполис, 2012. - С. 55-56. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.

Արտաքին հղումներ խմբագրել