Միլոնիա Ցեզոնիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միլոնիա Ցեզոնիա (լատ.՝ Milonia Caesonia), (մոտ 5 - հունվարի 24 41), Կալիգուլայի չորրորդ կինը, նրա միակ դստեր մայրը։
Միլոնիա Ցեզոնիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 7 |
Մահացել է | հունվարի 24, 41 |
Մահվան վայր | Պալատին, Մունիսիպիո I, Roma Capitale, Իտալիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կալիգուլա |
Ծնողներ | մայր՝ Vistilia? |
Երեխաներ | Julia Drusilla? |
Milonia Caesonia Վիքիպահեստում |
Միլոնիայի հոր անունը անհայտ է։ Նրա մայրն էր Վիստիլիան, որը ծագում էր սենատորական տոհմից։ Միլոնիայի հայրն ու եղբայրը հաջորդաբար եղել են պրետորներ Օգոստոսի և Տիբերիոսի կառավարման տարիներին։ Եղբայրը մտերիմ էր Դրուզ Ավագի հետ, իսկ 32 թ. կայսեր աչքից ընկավ և ստիպված եղավ ինքնասպան լինել։
Վիստիլիան ամուսնացած է եղել վեց անգամ և տարբեր ամուսիններից ունեցել է յոթ երեխա։ Ամուսնություններից մեկից էլ ծնվել է Միլոնիան։ Մեկ ու կես տարուց Միլոնիան եղբայր ունեցավ՝ հայտնի հռոմեացի զորավար Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնը։
Մինչև Կալիգուլային հանդիպելը Ցեզոնիան ամուսնացած էր և առաջին ամուսնությունից ուներ 3 դուստր։ Նա ոչ խելացի էր, ոչ էլ գեղեցիկ։ Նա դարձավ Կալիգուլայի սիրուհին մոտ 39 թ.։ Նրանք ամուսնացան 40 թ., իր աղջկա ծննդյան օրը։ Կալիգուլան նրան հագցնում էր զինվորական շորեր և ցուցադրում զորքի առաջ։ Շշուկներ կային այն մասին, որ նա ամուսնուն սիրային դեղ էր խմեցրել, որը նրա մոտ խելագարություն էր առաջացրել։ Մահացել է 41 թ. հունվարի 24-ին հաջող հեղաշրջումից հետո։ Մահից առաջ քաջություն է դրսևորել և պնդել, որ միշտ զգուշացնում էր Կալիգուլային, բայց նա իրեն չէր լսում։