Միլկա Բլիզնակով

բուլղարացի ճարտարապետ

Միլկա Բլիզնակով (բուլղար․՝ Милка Близнаков, սեպտեմբերի 20, 1927(1927-09-20)[2], Վառնա, Բուլղարիա[2] - նոյեմբերի 4, 2010(2010-11-04)[2], Բլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[2]), բուլղարացի ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան։ Նա համարվում էր ավանգարդիզմի և Ռուսական կոնստրուկտիվիզմի փորձագետ։ Նրա աշխատանքները կենտրոնացած են ճարտարապետության մեջ կանանց հաճախակի անտեսված դերի վրա։ Հիմնադրել է Ճարտարապետության մեջ կանանց միջազգային արխիվը։ 1974-1998 թվականներին եղել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։

Միլկա Բլիզնակով
բուլղար․՝ Милка Близнакова[1]
Միլկա Բլիզնակով.jpg
Ծնվել էսեպտեմբերի 20, 1927(1927-09-20)[2]
ԾննդավայրՎառնա, Բուլղարիա[2]
Մահացել էնոյեմբերի 4, 2010(2010-11-04)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրԲլեքսբերգ, Մոնտգոմերի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[2]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1971)[2] և Սոֆիայի տեխնիկական համալսարան[2][1]
ԱշխատավայրՎիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ[2] և University of Texas System?[2]

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Միլկա Բլիզնակովը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 20-ին Բուլաղարիայի Վառնա քաղաքում՝ Իվան Դիմիտրովի և բժիշկ Մարիա Խորոսովայի ընտանիքում[3]։ 1951 թվականին Սոֆիայի տեխնիկական համալսարանից ստացել է մագիստոսի աստիճան[4]։

ԿարիերաԽմբագրել

Բլիզնակովը Բուլղարիայում սկսել է ճարտարապետությամբ զբաղվել 1952 թվականից։ Քաղաքական իրադրությունները 1959 թվականին ստիպեցին նրան տեղափոխվել Ֆրանսիա[4]։ Երկու տարի անց՝ 1961 թվականին նա արտագաղթել է Միացյալ Նահանգներ[5]։ 1960-ական թվականներին աշխատել է որպես ճարտարապետ և սովորել է վաղ Սովետական ճարտարապետություն[4]։ 1971 թվականին Կոլումբիայի համալսարանից ճարտարապետության պատմություն ոլորտում դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո 1972-ից մինչև 1974 թվականը սովորել է Տեխասի համալսարանում։ Այստեղ 1972 թվականին նա համահիմնադրել է Ժամանակակից Ռուսական մշակույթի ինստիտուտը[4]։

Բլիզնակովը 1974 թվականին միացել է Վիրջինիա թեքի Ճարտարապետության և դիզային դպրոցին՝ դասավանդելով քաղաքաշինության ծրագրեր[4]։ Նրան սկսեցին ճանաչել որպես ավանգարդիզմի և Ռուսական կոնստրուկտիվիզմի փորձագետ[3]։ 1985 թվականի հիմնադրել է Ճարտարապետության մեջ կանանց միջազգային արխիվը (ՃԿՄԱ)՝ որպես Վիրջինիայի Տեխնիկական համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության քոլեջի և համալսարանական գրադարանների համատեղ ծրագիր[4]։ 1985-1993 թվականներին ղեկավարել է ՃԿՄԱ-յի խորհրդատուների խորհրդաժողովը[6]։

Բլիզնակովը թոշակի է անցել 1998 թվականին, և հենց նույն տարում ստեղծվել է «Միլկա Բլիզնակով» մրցանակը։ Մրցանակը շնորհվում է այն հետազոտությունների համար, որոնք նպաստում են Ճարտարապետության և դիզային ոլորտում կանանց ներդրմանը[7]:

Միլկա Բլիզնակովը մահացել է Բլեքսբուրգում, տանը, 2010 թվականի նոյեմբերի 4-ին[4]։

ՄրցանակներԽմբագրել

Միլկա Բլիզնակովը 1985 թվականին Բուլղարիայի կառավարության կողմից արժանացել է «Parthena» ճարտարապետության գերազանցության մեդալին։ Նա ստացել է երկու միջազգային հետազոտական և փոխանակման դրամաշնորհներ և երկու անգամ արժանացել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակի։ 1988 թվականին արժանացել է Արվեստի ազգային հիմնադրամի դրամաշնորհի[4]։

ՀրատարակություններԽմբագրել

  • From Theory to Practice in Constructivist Architecture (1979). Division of Architecture and Environmental Design, Virginia Polytechnic Institute and State University.
  • History and Theory of Urban Form (1985). College of Architecture & Urban Studies, Virginia Polytechnic Institute & State University.
  • "A Bibliographical Guide to Their Work: Soviet Women Architects, 1917–1937" (1994)

ԾանոթագրություններԽմբագրել