Միլլերովոյի գավառագիտական թանգարան
Միլլերովոյի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Миллеровский краеведческий музей), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։
Միլլերովոյի գավառագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլլերովո |
Վայր | Միլլերովո |
Հիմնադրվել է | 1967 |
![]() | |
![]() |
Թանգարանի հասցեն` Ռուսաստան, Ռոստովի մարզ, քաղաք Միլլերովո, Կոմունալնի նրբանցք, 4Բ։
Պատմություն
խմբագրել1967 թվականին Միլլերովոյի շրջանի ժողովրդական պատգամավորների ժողովի որոշմամբ ստեղծվել է մարտական փառքի թանգարան, որը հետագայում վերանվանվել է գավառագիտական։ 1993 թվականին թանգարանի նոր ցուցադրությունների համար հատկացվել է 300 մ² մակերեսով շենք։ Ներկայումս թանգարանում կա հինգ ցուցասրահ[1]։
Թանգարանի հավաքածուում կան մեծ թվով եզակի ցուցանմուշներ, որոնք պատմում են քաղաքի կյանքի ու զարգացման պատմության, տարբեր դարաշրջանների բնակիչների կենցաղի մասին[2][3]։ 2013 թվականին թանգարանի ֆոնդը լրացվել է պահպանման 2400 միավորով[4]։
Թանգարանում պարբերաբար անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք նվիրված են Ռոստովի մարզի բնակիչների և նրանց հայրենակիցների տարբեր տարիների ստեղծագործություններին, հայտնի նկարիչների աշխատանքներին, հիշարժան տարեթվերին, Հայրենական մեծ պատերազմին և այլ իրադարձություններին[5][6][7][8][9][10]։ Թանգարանը մասնակցում է «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառմանը[11][12][13]։
Նոր ցուցադրություն
խմբագրել2015 թվականի սեպտեմբերից Միլլերովոյի գավառագիտական թանգարանում գործում է նոր ցուցադրություն, որի բացումը համընկել է շրջանի 50-ամյակին։ Այստեղ հավաքված են այն կարմիր դրոշները, որոնցով պարգևատրվել են արդյունաբերական ձեռնարկությունները հաջողությունների համար, շնորհակալական նամակները, պիոներական, կոմերիտական կազմակերպությունների ատրիբուտները և բազմաթիվ հին լուսանկարներ, որոնց վրա պատկերված են Միլլերովոյի շրջանի սոցիալիստական աշխատանքի հերոսները, անվանի այլ մարդիկ։ Թանգարանի տնօրեն Գ. Լյուբչենկոն դիմել է ավագ սերնդի ներկայացուցիչներին` խնդրելով հնարավորության դեպքում ճանաչել լուսանկարներում պատկերված անհայտ մարդկանց։ Ցուցադրությունը բաց է մշտապես[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Международный день музея
- ↑ Миллеровский краеведческий музей
- ↑ «Реестр музеев Ростовской области». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Приказ Минкультуры России от 04.09.2013 № 1291 «О передаче в безвозмездное пользование музейных предметов, входящих в состав государственной части Музейного фонда Российской Федерации и находящихся в федеральной собственности, муниципальному бюджетному учреждению „Миллеровский краеведческий музей" (Ростовская область)»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ В Миллеровском краеведческом музее работают две выставки
- ↑ В Миллеровском краеведческом музее открыта выставка «Дон.
- ↑ Творчество наших земляков(չաշխատող հղում)
- ↑ «Свой путь прошли достойно». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ В Миллеровском краеведческом музее работают две выставки(չաշխատող հղում)
- ↑ Миллеровский краеведческий музей новую экспозицию приурочил к 50-летию района
- ↑ Ночь в Миллеровском музее(չաշխատող հղում)
- ↑ Ночь в Миллеровском краеведческом музее(չաշխատող հղում)
- ↑ «Ночь в музее» прошла в Миллерово(չաշխատող հղում)
- ↑ «Миллеровский краеведческий музей новую экспозицию приурочил к 50-летию района». Վերցված է 2017 Ապրիլ 5-ին.