Միլիվոյ Ռուկավինա (խորվ. Milivoj Rukavina, հուլիսի 16, 1915(1915-07-16), Օտոչաց, Լիչկո Սենսկա, Խորվաթիա - օգոստոսի 6, 1999(1999-08-06), Զագրեբ, Խորվաթիա), հարավսլավական ռազմական և քաղաքական գործիչ, Զագրեբի երեսունչորսերորդ քաղաքապետը[1]։

Միլիվոյ Ռուկավինա
 
Կուսակցություն՝ Հարավսլավիայի կոմունիստների միություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 16, 1915(1915-07-16)
Ծննդավայր Օտոչաց, Լիչկո Սենսկա, Խորվաթիա
Վախճանի օր օգոստոսի 6, 1999(1999-08-06) (84 տարեկան)
Վախճանի վայր Զագրեբ, Խորվաթիա
Քաղաքացիություն  Խորվաթիա
 
Պարգևներ
Հանրապետության շքանշան և Եղբայրության և միասնության շքանշան

Ռուկավինան մասնագիտությամբ իրավաբան էր, իրավագիտության դոկտոր։ 1940 թվականի ամռանը մտել է Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության մեջ, իսկ հաջորդ տարի մասնակցել է Հարավսլավիայի ժողովրդաազատագրական պայքարին։ Պատերազմի ժամանակ եղել է կոմիսար։

Պատերազմից հետո եղել է Խորվաթիայի գլխավոր դատախազ, Սաբորի նախագահի տեղակալ, Միութենական գործադիր կոմիտեի անդամ, պատգամավոր, իսկ 1950-1951 թվականներին Զագրեբի քաղաքապետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Список градоначальников Загреба (хорв.). Официальный сайт Загреба. Проверено 15 июля 2011. Архивировано 13 февраля 2012 года.

Գրականություն խմբագրել

  • Звонимир Милчец. — Официальный сайт Загреба«Загребские градоначальники — от Камауфа до Бандича» (խորվաթերեն). Zagreb.hr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  • Vojna enciklopedija, 2. izd., 1978, Zvezek 8, str. 236.