Միգել դե Սերվանտեսի հուշարձան (Մոսկվա)
Միգել դե Սերվանտեսի հուշարձան (ռուս.՝ Памятник Мигелю де Сервантесу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը տեղադրվել է Լենինգրադյան մայրուղում՝ Բարեկամության զբոսայգում[1]։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1981 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Levoberezhny District? |
![]() |
Պատմություն
խմբագրելԱյս քանդակը գրող Միգել դե Սերվանտեսի հուշարձանի ճշգրիտ պատճենն է, որը 19-րդ դարում տեղադրվել է Մադրիդում։ 1980 թվականին Իսպանիայում Խորհրդային Միության դեսպան Յուրի Դուբինինը համաձայնության է եկել այդ երկրի կառավարության հետ մշակութային ուշադրության նշաններ փոխանակելու հարցում, և ԽՍՀՄ-ում պատրաստել են և նվիրել Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը (քանդակագործ՝ Օլեգ Կոմով)։ Այդպես Մադրիդում հայտնվեց Պուշկինի հուշարձանը, իսկ Մոսկվայում՝ Սերվանտեսի հուշարձանը[1]։
Սերվանտեսի հուշարձանի հեղինակը և քանդակագործը Անտոնիո Սոլան է, բայց քանի որ հուշարձանը գտնվում է պատվանդանի վրա, իսկ նրա շուրջ տարածքն էլ ձևավորված է, ապա համարվում է, որ դա նաև ճարտարապետներ Իգոր Վոսկրեսենսկու և Յուրի Կալմիկովի ստեղծագործությունն է[1]։
Այսօր հուշարձանը
խմբագրել2000 թվականից սկսած վանդալները բազմիցս կոտրել են արձանի սուսերը։ Մի քանի անգամ սուսերը վերականգնել են, բայց, ըստ երևույթին, այն հուսալիորեն ամրացնել չի հաջողվում, ուստի ամեն անգամ վանդալները կոտրում են հայտնի գրողի սուսերը։ Այն այժմ էլ առանց սուսերի է, քանի որ վաղուց դադարել են վերականգնելուց[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սերվանտեսի հուշարձանի բնօրինակը Մադրիդում (1835 թվական)
-
Սերվանտեսի հուշարձանը Մոսկվայում (1980 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Памятник Сервантесу в Москве». Памятники всего мира. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.