Միատուն (Վերին Բասենի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միատուն (այլ կիրառումներ)
Միատուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Հասանկալա գյուղաքաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ավազանի գետակներից մեկի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Միատուն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Միադին, Միադում, Միուտակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1829) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԵղել է հայաբնակ գյուղ մինչև 1828-1829 թվականները։ Պատերազմի տարիներին բնակիչները գաղթել են Ալեքսանդրապոլի գավառ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 40 տուն բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի հյուսիսում կար գերեզմանատուն, որտեղ մինչև 1870-ական թվականները կանգուն էր մնացել մատուռը։ Մատուռի մոտ կային ջրավազան և 2 խաչքար[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 816
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն