Միասեռական ամուսնությունները Պորտուգալիայում

Նույնասեռ ամուսնությունները Պորտուգալիայում օրինական են 2010 թվականի հունիսի 5-ից սկսած[1]։ Վարչապետ Ժոզե Սոկրատեսի կառավարությունը քվեարկություն առաջարկեց օրինականացման համար 2009 թվականի դեկտեմբերին. Այն անցավ Հանրապետության օրեսդիր ժողովի կողմից 2010 թվականի փետրվարին։ Քվեարկության արդյունքները օրենքի մեջ մտան 2010 թվականի ապրիլին։ 2010 թվականի մայիսի 17-ին նախագահ Անիբալ Կավակո Սիլվան վավերացրեց օրենքը, և Պորտուգալիան դարձավ Եվրոպայում 6-րդ և աշխարհում 8-րդ երկիրը, որ թույլատրեց սեռական ամուսնությունները։ Օրենքը հրապարակվեց Diário da Republica օրենսգրքում 2010 թվականի մայիսի 31-ին։

Սահմանադրական դատարանի որոշումը

խմբագրել
 
     Նույնասեռ ամուսնությունները օրինական են      Նույնասեռ ամուսնություններն ընդունվում են սահմանից դուրս      Քաղաքացիական կապերի այլ տեսակներ օրինական են      Չգրանցված համատեղ կյանքը օրինական է      Անհայտ է կամ հարցը չի քննարկվել      Սահմանադրությունը սահմանափակում է նույնասեռ ամուսնությունները

2006 թվականի փետրվարի 1-ին լեսբիների մի զույգ դիմեց ամուսնության վկայական ստանալու համար։ Նրանց հայտը մերժվեց, սակայն զույգը` Թերեզա Պիրեսը և Հելենա Պաիխաոն, խոստացան բողոքարկել արգելքը դատարանում` ասելով, որ այն սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն է և դա հակասում է 1976 թվականին ընդունված սահմանադրությանը, որը մերժում է ցանակացած տեսակի խտրականություն։ Իսկ սեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականությունը անօրինական էր համարվել 2004 թվականին։ 2007 թվականի մայիսին դատարանը մերժեց շարժումը, և նրանք բողոքարկեցին Պուրտուգալիայի սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը գործը ստացավ 2007 թվականի հուլիսին։ Հելենայի և Թերեզայի դատավորը` Լուիշ Գրեյվ Ռոդրիգեշը, նրանց մեղադրանքները ընդունեց 2007 թվականի հոկտեմբերի 19-ին` ներառյալ պորտուգալացի իրավաբան 7 պրոֆեսորների կարծիքները նույնասեռ ամուսնությունների արգելքի վերաբերյալ։

2009 թվականի հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանը 3-2 քվեարկությամբ որոշեց, որ սահմանադրությունը չպետք է ժխտի նույնասեռ ամուսնությունները և ոչ էլ արգելի այն։

Արձագանքները օրենքին

խմբագրել

Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան հայտարարեց, որ որոշումն ընդունել է ոչ թե հաշվի առնելով իր սեփական համոզմունքները, այլ այն, որ նա ցանկանում է մի բան փոխել անիմաստ բանավեճերի շարքում, որոնք միայն էլ ավելի են քանդում պորտուգալացիների միասնականությունը և քաղաքական գործիչների ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից[2][3]։

Փոխնախարար Ժոզե Սոկրատեշը նշել է, որ այս քայլը Եվրամիության ամենախեղճ երկրներից մեկի մոդեռնիզացման մաս է։ 2007 թվականին Սոկրատեշի կառավարությունը չեղարկեց աբորտների արգելքը[4], որը կաթոլիկական այդ երկրում երկար ժամանակ էր գործում։

2010 թվականի փետրվարի 21-ին նախագծի ընդունմանը դեմ ցուցարարների հավաքին մասնակցեցին 5000 մարդ Լիսաբոնի փողոցներում[5]։

Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները հանդես եկան նույնասեռ ամուսնությունների օրինականացման սուր քննադատություններով, որը համընկավ Հռոմի պապի` Պորտուգալիա կատարած այցի հետ։ Նրանք դա համարում էին ընտանեկան արժեքների և կնոջ ու տղամարդու «սուրբ կապի» ոտնահարում, մի քայլ հետ, ինչպես նաև թաքնված վտանգ[3][6]։

Նույնասեռ ամուսնությունները պաշտպանող հայտարարությամբ հանդես եկավ իսպանական լեգենդար Ռեալ Մադրիդ խմբի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ազգությամբ պորտուգալացի է։

  Մենք պետք է հարգենք միմյանց ընտրությունները, քանի որ, ի վերջո, բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն և ունենան միևնույն իրավունքներն ու պարտականությունները[7][8]։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Diário da República, 1.ª série — N.º 105 — 31 de Maio de 2010
  2. Pope leaves, Portuguese President signs gay marriage pact(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Portugal same-sex bill angers Catholic bishops». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Portugal will legalise abortion
  5. Thousands Protest Portugal’s Upcoming Gay Marriage Law
  6. In Portugal, Pope Calls Gay Marriage An 'Insidious' Threat
  7. Cristiano Ronaldo fala em defesa do casamento gay
  8. Футбольная звезда Криштиану Рональду приветствует легализацию гей-браков в Португалии