Միանիշի պատմությունը
Միանիշի պատմությունը (ռուս.՝ История с единицей), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որն ստեղծվել է գեղարվեստական մուլտիպլիկացիայի «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Յուրի Սկիրդայի կողմից, 1975 թվականին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Երաժշտություն | Leonid Verbytskyi? |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Թվական | 1975 |
Մտնում է «Կիևնյան ստուդիայի լավագույն» հավաքածուի 4–րդ թողարկման մեջ։ «Tlum.Ru» պորտալը մուլտֆիլմը ներառել է ուսման համար մոտիվացնող մուլտֆիլմերի ցանկում[1]։ «Time Out» ընկերությունը մուլտֆիլմը նույն շարքում է դնում «Չսովորած դասերի երկրում» մուլտֆիլմի հետ[2]։
Դ․ Վաշենկոն մուլտֆիլմը մեջբերում է որպես խորհրդային մուլտիպլիկացիայում բառախաղերի օգտագործման օրինակ․ «Դու անուղղելի ծույլիկ ես, այդ պատճառով ես անուղղելի միանիշ եմ»[3]։
Սյուժե
խմբագրելԴպրոցական Բարաբանովը վատ էր սովորում անգելերնը և չգիտեր անգամ այբուբենը, այդ պատճառով նա մեկ է ստանում օրագրում։ Դասերից հետո Բարաբանովը որոշում է մաքրել գնահատականը, բայց ջնջվելու փոխարեն մեկը դուրս է գալիս օրագրից և սկսում է նեղացնել Բարաբանովին։ Այդ ժամանակ նա կապում է նրան նստարանի ոտքից և գնում է ֆուտբոլ խաղալու։ Բայց միանիշը կապը քանդում է և սկսում է նրան խանգարել։ Այդ ժամանակ Բարաբանովը միանիշը հեռու է նետում, բայց թռչելու փոխարեն միանիշը վերադառնում է նրա մոտ։ Բարաբանովը շատ անգամներ փախչում է այն վայրերից, որտեղ միանիշը բերում է նրան։ Չնայած դրան, միանիշն ավելի արագ էր նրանից։ Ի վերջո նրա համբերությունը սպառվում է, և նորից հասնելով Բարաբանովին, նա տղային պարանով կապում է աթոռից և ասում․ «Ինձնից հնարավոր չէ փախչել։ Ինձ կարելի է միայն ուղղել։ Իսկ դրա համար պետք է դասերը սովորել։ Իսկ դու անուղղելի ծույլ ես, դրա համար էլ ես հավերժ անուղղելի միանիշ եմ», և գոհ քնում է։ Բարաբանովը լացում է, բայց հետո նա իրեն հարց է տալիս․ արդյո՞ք դա իրականում այդպես է։ Նա պոկում է պարանը, պայուսակից վերցնում է անգլերենի գիրքը և սկսում է սովորել անգլերենի այբուբենը։ Իսկ հետո Բարաբանովը սկսում է արտաբերել անգլերենի այբուբենի տառերը։ Միանիշը դրանից իրեն վատ է զգում, իսկ երբ Բարաբանովն արտաբերում է վերջին՝ «Z» տառը, միանիշը բարեհաջող պայթում է։
Նկարահանող խումբ
խմբագրել- Հեղինակ՝ Մ․ Ռիբալկո
- Բեմադրող նկարիչ՝ Յուրի Սկիրդա
- Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Վերբիցկի
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Հնչյունային օպերատոր՝ Իրինա Չեֆրանովա
- Խմբագիր՝ Վլադիմիր Գայդայ
- Մուլտիպլիկատորներ՝ Յուրի Մեշերյակով, Նինա Չուրիլովա, Միխայիլ Տիտով, Ալեքսանդր Վիկեն, Ն․ Բոնդար, Վ․ Եմելյանովա, Նատալյա Մարչենկովա
- Օգնականներ՝ Ա․ Տիշենկո, Յունա Սկրեբնիցկայա, Ա․ Սավչուկ, Ա․ Իբադուլաև
- Դերասաններ՝ Լյուդմիլա Իգնատենկո, Լինա Բուդնիկ
- Նկարահանող խմբի տնօրեն՝ Իվան Մազեպա
Վերաթողարկում
խմբագրել- Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է մուլտֆիլմերի «Կապիտոշկա» հավաքածուում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «19 мотивирующих учиться мультиков». Tlum.Ru. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Достаем двойные листочки! 7 мультфильмов и мультсериалов о школьных буднях». TimeOut (Петербург). 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Дарья Ващенко (2015 թ․ մարտի 18). «Языковой портрет советских мультфильмов». Литературная газета. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Видеопродукция | Капитошка». www.animator.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Միանիշի պատմությունը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Միանիշի պատմությունը»