Մեքսիկական պեսո, Մեքսիկա պետության արժույթը և դրամական միավորը։ Իր անվանումը՝ Մեքսիկական պեսո, ստացել է 1999 թվականին։ Մեքսիկական պեսոն կազմված է 100 սենտերից։ Մեքսիկական տարադրամների տեսակները երկուսն են՝ մետաղադրամ և թղթադրամ։ Մետաղադրամները բաժանվում են երկու խմբերի՝ սենտեր և պեսոներ։

Պեսո
իսպ.՝ Peso mexicano
[[Պատկեր:|125px|]] 1921 թվականի 2 պեսո
1921 թվականի 2 պեսո
ISO 4217 կոդ MXN (484)
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Նշան $
Մետաղադրամներ 5, 10, 20, 50 սենտեր,
1, 2, 5, 10, 20 պեսո
Թղթադրամներ 20, 50, 100, 200,
500, 1000 պեսո

Մետաղադրամ սենտերն են՝5, 10, 20, 50, իսկ պեսոները՝1, 2, 5, 10 և 20։ Թղթադրամները լինում են միայն պեսոներ՝ 20, 50, 100, 200, 500 և 1000։ 2008 թվականի մայիսի 27-ին Մեքսիկական պեսոն դարձավ ազատ կիրառելի տարադրամ և մուտք գործեց համաշխարհային շուկա։

Մեքսիկական պեսոյի նշանը, ինչպես ԱՄՆ դոլարինը —$։ Այդ նշանը փոխարինել է ¢ նշանին։

Պատմություն խմբագրել

Մեքսիկական պեսոն նորացվել է ժամանակի ընթացքում։ Մեքսիկայի Հանրապետության նախագահ Կառլոս Սալինաս դե Գորտերին ստեղծեց հավասարություն $ 1-ի և նախկին $ 1000 պեսոյի միջև։

Անցումը կատարվել է դժվարությամբ, քանի որ նոր պեսոյի ուժի մեջ դրվելը, նվազեցրեց նախկին դիրքերը և վերջ ի վերջո հին մեքսիկական պեսոն կորցրեց իր դիրքերը։ Այս գործընթացը կատարվել է 1993 թվականի հունվարի 1-ից 1996 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածը։ Նախկին տարադրամից պահպանվեց միայն անվանումը՝ պեսո։

Տարադրամի փոխարժեք խմբագրել

MXN ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Արտաքին հղումներ խմբագրել