«Մեր սիրտը» (ռուս.՝ «Наше сердце»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Ալեքսանդր Ստոլպերը 1946 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Թողարկվել է 1947 թվականի ապրիլի 16-ին։

Մեր սիրտը
ռուս.՝ Наше сердце
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1946
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստոլպեր
Սցենարի հեղինակԵվգենի Գաբրիլովիչ և Boris Galin?
ԴերակատարներՄիխայիլ Կուզնեցով և Վլադիմիր Դրուժնիկով
ՕպերատորValentin Pavlov? և Սերգեյ Ուրալով
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն82 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ավիացիոն արդյունաբերության աշխատողների նորարարության մասին։

Օդաչու Սաշա Սամոխինը կռվում է առաջնագծում և մշակում օդային մարտեր վարելու նոր մարտավարություն։ Մոսկվայից հեռու տեղակայված քաղաքում կոնստրուկտոր Կազակովի ղեկավարությամբ ավիացիոն գործարանում նոր գերարագ օդանավ է նախագծվում։ Երբ Մոսկվայում թույլ են տալիս հավաքել այդ ինքնաթիռը, նրա փորձարկման համար թիկունք է ժամանում կործանիչ ինքնաթիռի օդաչու Սամոխինը, որն արդեն Խորհրդային Միության հերոս է դարձել։ Նրան ոչ պարտադիր թվացող գործուղումը նրան դուրս է բերում ինքնավստահության սովորական վիճակից։ Բայց նոր ինքնաթիռի նախագիծը գրավում է Սամոխինին, և նա ընդգրկվում է գործարանի լարված աշխատանքի մեջ[1]։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ Կուզնեցով – Ալեքսանդր Վասիլևիչ Սամոխին, կործանիչ ինքնաթիռի օդաչու
  • Վլադիմիր Դրուժնիկով – Սերգեյ Միտրոֆանովիչ Կազակով, ավիակոնստրուկտոր
  • Նինա Զորսկայա – Օլգա Պետրովնա Կորնեևա
  • Վիկտորյա Գերմանովա – Վարվառա Իվանովնա
  • Յուրի ԼյուբիմովՅակով Լապշին, կործանիչ ինքնաթիռի օդաչու, «Սամոխինի օդային ստվեր»
  • Անդրեյ Պետրով – Անդրեյ Գուսենկո, «Գուս», կործանիչ ինքնաթիռի օդաչու
  • Վասիլի Զայչիկով – Պոտապիչ, ավիակոնստրուկտոր
  • Նինա ԱրխիպովաԿատյա, ուսուցչուհի
  • Ալեքսանդր Խանով – Զուրով, գնդապետ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ Եվգենի Գաբրիլովիչ, Բորիս Գալին, Նիկոլայ Դենիսով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլպեր
  • Բեմադրող օպերատոր՝ Վալենտին Պավլով, Սերգեյ Ուրալովի մասնակցությամբ
  • Բեմադրող նկարիչ՝ Իոսիֆ Շպինել
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կրյուկով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Советские художественные фильмы. Аннотированный каталог: Звуковые фильмы (1930-1957) / Мачерет А. В., Глаголева Н. А., Зак М. Х. и др.. — М.: Искусство, 1961. — Т. II. — С. 373. — 784 с. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումներ խմբագրել