Մեր սիրելի հայր Ճուղուրով...

«Մեր սիրելի հայր Ճուղուրով...», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1900 թվականին։

«Մեր սիրելի հայր Ճուղուրով...»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել է1900 թվականին
ՎիքիդարանՄեր սիրելի հայր Ճուղուրով...

Պատմություն

խմբագրել

Գրվել է Հարություն Ճուղուրյանի դստեր՝ Արուսյակի ծննդյան առթիվ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Հարություն Ճուղուրյանի ֆոնդի 196-րդ համարում պահվումէ մեկ ինքնագիր, նույն էջում՝ նաև մի թերի տարբերակ։

Ինքնագրի լուսապատճենը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։

Առաջին անգամ տպագրվել է 1973 թվականին՝ Զ․ Ավետիսյանի «Թումանյանի ստեղծագործական լաբորատորիա»-յի 41-րդ էջում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջեր 385, 506.