Մեր գրական վարք ու բարքից

Հովհաննես Թումանյանի հոդված

«Մեր գրական վարք ու բարքից», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1899 թվականի ապրիլի 11-ին[1]։

Մեր գրական վարք ու բարքից
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1899 թվական
ՎիքիդարանՄեր գրական վարք ու բարքից

Պատմություն խմբագրել

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1899 թվականի ապրիլի 11-ին «Տարազ» շաբաթաթերթի № 13-ի 315-316-րդ էջերում։ Ապա հոդվածը տպագրվել է Երևանում 1935 թվականին տպագրված, Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 69-71-րդ էջերում։ Այնուհետև հրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորի 59-61-րդ էջերում։

Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Թեմա խմբագրել

Հոդվածում Թումանյանն անդրադարձել է գրողներին անընդհատ քննադատող լրագրերին՝ դրանց թվում նշելով «Մշակը» և «Նոր-Դարը»։ Նա նկատի է ունեցել 1899 թվականի ապրիլի 1-ին «Նոր-Դարի» № 58-ում տպագրված «Այս ինչիցն է» առաջնորդող հոդվածը, որտեղ ասվում է, թե «Վերջին քսան տարվա ընթցաքում մեր մտավոր կյանքը չէ ծնել, չէ մշակել գեթ մի քանի նշանավոր հրապարակախոս գրողների․ դրա փոխարեն անընդունակների, աղմուկ հանողների, և՛ միտքը, և՛ սիրտ պղտորողների, և՛ հայերեն լեզուն ապականողների ահագին լեգեոն է հրապարակ ընկել», բոլոր աչքի ընկնող գործերն ու գործիչները եղել են անցյալում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 589.