Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մերուժան Թադևոսի Բաղդասարյան (12.04.1948, քաղաք Արթիկ (այժմ՝ Շիրակի մարզում)–28.04.2010, Երևան), մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2008)[1]։

Մերուժան Բաղդասարյան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը (1970)։ 1981–1994 թվականներին աշխատել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում, 1994 թվականից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոնում։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական տարբեր մեքենաների հաշվարկի և նախագծման խնդիրներին։ Հեղինակ է «Մեքենաների մասեր» ուսումնական ձեռնարկի։

Գրականություն

խմբագրել
  • Խոտի բրիկետավորման ﬔքենաների հաշվարկի և նախագծման հիմունքներ, Երևան, 2002։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։