Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը (1915-1930)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը (1915-1930), (անգլ.՝ Story of Near East Relief (1915-1930)), Ջեյմս Բարտոնի 1930 թվականին հրատարակած գիրքն է, որտեղ ներկայացրել է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության պատմությունը։
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը Story of Near East Relief (1915-1930) | |
---|---|
Հեղինակ | Ջեյմս Բարտոն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 479 |
Հրատարակման վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Հրատարակիչ | Macmillan |
Հրատարակման տարեթիվ | 1930 |
Նախապատմություն Խմբագրել
Ջեյմս Բարտոնի 1915 թվականի մի շարք ամերիկացի մարդասերների հետ հիմնել է Հայկական նպաստամատույց կոմիտեն, որը 1919 թ. վերանվանվել է Մերձավոր Արևելքի նպաստամատույցի (անգլ.՝ Near East Relief)` ԱՄՆ Կոնգրեսի հատուկ ակտով, և ստացել տասնամյա գործունեության երաշխիք և օժանդակություն։ Բարտոնը սույն կազմակերպության նախագահն ու հոգաբարձուների խորհրդի անդամն էր։
Բովանդակությունը Խմբագրել
Ջեյմս Բարտոնը «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը» գրքում մանրամասն ներկայացրել է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության պատմությունը, վերջինիս ծավալած հսկայական մարդասիրական գործունեությունը Մերձավոր Արևելքի կարիքավորների, ինչպես նաև հայ որբերի և գաղթականների շրջանում։ Հեղինակն առանձին գլուխներում ներկայացրել է 20-րդ դարի առաջին քառորդում Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը, Օսմանյան կայսրության տարածքում հայերին հրատապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ շեշտադրում է արվել հայ որբերի համար ամերիկյան որբանոցներում կատարված աշխատանքի, ինչպես նաև հազարավոր երեխաների հետագա ձեռքբերումների վրա։ Հեղինակը ներկայացվել է կոմիտեի դրամահավաքների և հանգանակությունների կազմակերպման և իրականացման մեխանիզմները, որոնց շնորհիվ 1915-1930 թվականներն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքի նպաստամատույցն ընդհանուր առմամբ 116.000.000 դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերել միլիոնավոր կարիքավորների, այդ թվում նաև տասնյակ հազարավոր տարագիր հայերին։