Մերկաչքեր (լատին․՝ Ablepharus), մողեսների ենթակարգի, սցինկայիների ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 13 սմ է։ Վերջավորությունները թույլ են, որոշ տեսակներինը՝ թերզարգացած։ Կոպերը սերտաճած են և առաջացնում են թափանցիկ անշարժ թաղանթ (այստեղից՝ «Մ․» անվանումը)։ Ականջի փոքր անցքերը հաճախ ծածկված են մաշկով կամ թեփուկներով։ Ապրում են չոր, քարքարոտ, լեռնային տափաստաններում։ Ակտիվ են ցերեկը։ Սնվում են հիմնականում միջատներով և այլ անողնաշարավորներով։ Բազմանում են ձվադրությամբ, մեկ տեսակը ձվակենդանածին է։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Եվրոպայում, Միջին և Առաջավոր Ասիայում, Ավստրալիայում,

Մերկաչք

Հայաստանում հանդիպում են շերտավոր և եվրոպական մերկաչքեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 493
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկաչքեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկաչքեր» հոդվածին։