Մերի Փեթեն (լրիվ անունը՝ Մերի Էնն Բրաուն Փեթեն, անգլ.՝ Mary Ann Brown Patten, ապրիլի 6, 1837(1837-04-06), Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1857 կամ մարտի 18, 1861(1861-03-18)[1], Բոստոն, ԱՄՆ)[2], ամերիկացի կին ծովային, առևտրանավի առաջին կին նավապետն ԱՄՆ-ում։

Մերի Փեթեն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1837(1837-04-06)
ԾննդավայրՉելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է1857 կամ մարտի 18, 1861(1861-03-18)[1] (23 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունառագաստանավորդ
 Mary Ann Brown Patten Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերի Բրաունը ծնվել է 1837 թվականի ապրիլի 6-ին[2]։ 1853 թվականի ապրիլի 1-ին՝ տասնվեցամյակից մի քանի օր առաջ, ամուսնացել է ծովային կապիտան Ջոշուա Փեթենի հետ։ Ամուսինը 25 տարեկան էր, նա ողջ կյանքում վաստակել էր՝ մարդկանց ու բեռներ տեղափոխելով Նյու Յորքից Բոսթոն։ 1855 թվականին Ջոշուային առաջարկել են ղեկավարել «Նեպտուն» նավը։ Նա չի ցանկացել երկար ժամանակ մենակ թողնել կնոջը, այդ իսկ պատճառով կարողացել է համոզել նավի սեփականատերերին, որպեսզի Մերին ուղեկցի իրեն[3][4]։

Ճանապարհորդության ժամանակ Ջոշուայի ջերմությունը խիստ բարձրացել է։ Մերին, որն այդ ժամանակ տասնինը տարեկան էր և հղի առաջին երեխայով[5], սկսել է գրքեր կարդալ բժշկության վերաբերյալ և խնամել ամուսնուն։ Երբ Ջոշուան լրիվ թուլացել է և չէր կարող անգամ կառավարել նավը, Մերին իր վրա է վերցրել նրա պարտականությունները՝ այդպես դառնալով առևտրային նավի առաջին ամերիկացի կին նավապետը[6]։

Ջոշուա Փեթենը Նյու Յորք վերադառնալիս փրկվել է և Բոսթոն վերադարձել կնոջ հետ։ Այնտեղ ծնվել է նրանց որդին, որին կոչել են կրկին Ջոշուա[7][8]։ Նավապետ Փեթենը մահացել է 1857 թվականի հուլիսին՝ իր վերջին ճանապարհորդությունից մեկ տարի անց[9]։ Մերի Փեթենը մահացել է տուբերկուլյոզից չորս տարի անց՝ 1861 թվականի մարտի 31-ին՝ 24-ամյակից քիչ ժամանակ առաջ[10]։

Նրանց որդի Ջոշուան մահացել է 1900 թվականին՝ 43 տարեկանում[11][12]։

Ժառանգություն խմբագրել

Մերի Փեթենի պատվին է կոչված Նյու Յորք նահանգի Քինգս Փոյնթի հիվանդանոցը[13]։

Արվեստում խմբագրել

Փեթենի ճանապարհորդությանն է նվիրված Դուգլաս Քելլիի «Նավապետի կինը» գիրքը (անգլ.՝ The Captain's Wife)[14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 «Mary A. Brown Patten». Find A Grave.
  3. «Mary Ann Brown Patten» (անգլերեն). History of American Women. 2015 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  4. Flanders, Alan (2000 թ․ հոկտեմբերի 15). «Clipper Neptune's Car Saved from Disaster by Quick-Learning Wife of Stricken Skipper». Virginian-Pilot: 3 – via Newsbank.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Mary Patten, 19 and Pregnant, Takes Command of a Clipper Ship in 1856» (անգլերեն). New England Historical Society. 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  7. «New-York daily tribune. (New-York [N.Y.]) 1842-1866, February 18, 1857, Image 5». 1857 թ․ փետրվարի 18. էջ 5. ISSN 2158-2661. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «American National Biography Online: Patten, Mary Ann Brown». www.anb.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. New York Daily Times, Jul 31, 1857, page 2
  10. «Death of a Heroic Lady». Weekly Montgomery Confederation. 1861 թ․ ապրիլի 5. էջ 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին – via Newspapers.com  .
  11. «Joshua A. Patten, Jr (1857-1900) - Find A Grave...». www.findagrave.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  12. Vital Records Department, Rockland ME
  13. «Mary Patten: The First American Woman to Command a Ship» (անգլերեն). Rejected Princesses. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  14. Douglas Kelley. «The Captain's Wife: A Novel». Amazon.
  15. "The Troubled Voyage of Neptune's Car". Baker, Julie. American History, 10768866, February 2005, Vol. 39, Issue 6
  16. The Captain's Wife: a Novel. Google Books. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Simpson, Paul W. (2018). Neptune's Car - An American Legend. Virginia Clippers series, vol. 1. Adelaide, South Australia: Clippership Press. ISBN 9780244305420.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Փեթեն» հոդվածին։