Մերի Ս. Շերման
Մերի Շերման (անգլ.՝ Mary Stults Sherman, ապրիլի 21, 1913, Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 21, 1964, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), օրթոպեդիկ վիրաբույժ, քաղցկեղի հետազոտող Նոր Օռլեանում, Լուիզիանա։
Մերի Ս. Շերման | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1913 |
Ծննդավայր | Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 21, 1964 (51 տարեկան) |
Մահվան վայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Evanston Township High School?, Հյուսիսարևմտյան համալսարան և Չիկագոյի համալսարան |
Մասնագիտություն | ուռուցքաբան, բժիշկ, ախտաբան և վիրաբույժ |
Աշխատավայր | Թուլեյնի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՇերմանը ծնվել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում, Ուոլթեր Ալեն Ստուլցի (Pi Kappa Lambda միության հիմնադիր) և Էդիթ Մոնիկա Գրահամի ընտանիքում։ Ավարտել է Էվանսթոնի ավագ դպրոցը, այնուհետև սովորել է Փարիզի Institute de Mme Collnot ինստիտուտում։ 1934 թվականին բակալավրի աստիճան է ստացել Հյուսիսարևմտյան համալսարանից, հաջորդ տարի արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանից։ 1935-1936 թվականներին Շերմանը դասավանդել է Իլինոյսի համալսարանում[1]։
1941 թվականին բժշկի որակավորում է ստացել Չիկագոյի համալսարանից[1]։ Մասնագիտական փորձություն է անցել Չիկագոյի համալսարանի Բոբ Ռոբերթս հիվանդանոցում[1]։ 1947 թվականին Բիլլինգս հիվանդանոցում նշանակվել է օրթոպեդիկ վիրաբուժության գծով պրոֆեսորի ասիստենտ։ 1952 թվականին տեղափոխվել է Նոր Օռլեան՝ դառնալով Ochsner բժշկական կենտրոն հիմնադրամի ոսկրային պաթոլոգիայի լաբորատորիայի տնօրեն[1][2]։ 1953 թվականին դարձել է Նոր Օռլեանի Թյուլենի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ[2]։ Որպես քաղցկեղի հետազոտող եղել է նաև Նոր Օռլեանի Բարեգործական հիվանդանոցի օրթոպեդիայի այցելու վիրաբույժ[1]։ Եղել է Ամերիկայի Օրթոպեդիկ վիրաբույժների ակադեմիայի անդամ և Վիրաբույժների ամերիկյան քոլեջի անդամ[1]։ Անդամակցել է նաև Phi Beta Kappa և Sigma Xi, Alpha Omega Alpha միությունների անդամ[3]։
Մահ
խմբագրել1964 թվականի հուլիսի 21-ին Շերմանին մահացած են գտել Նոր Օռլեանի Սուրբ Շառլ պողոտայի բնակարանում[4]։ Մարմինն այրվել էր բնակարանում բռնկված հրդեհից[4]։ Ոստիկանությունը մահը որակեց որպես սպանություն։
Հրապարակումներ
խմբագրելՇերմանը ոսկորների մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ և համահեղինակ է՝
- "The pathology of ununited fractures of the neck of the femur"[5]
- "Infantile cortical hyperostosis; review of the literature and report of five cases"[6]
- "The non-specificity of synovial reactions"[7]
- "Mechanism of pain in osteoid osteomas"[8]
- "The Natural Course of Poliomyelitis: A report of 70 cases".[9]
Գրականություն
խմբագրել- "Sherman murder", The Times-Picayune, July 22, 23, 31, 1964.
- New Orleans States-Item, July 21, 31, 1964.
- Associated Press. "New Orleans Doctor's Death Is Probed". The Day (New London), July 22, 1964, p. 27.
- Michael Bonfiglio (1977). "In memoriam: Mary Stults Sherman, M.D.". Journal of Surgical Oncology, 9(1):1–2. PubMed.
- FA Riddick Jr (2007). "Ochsner in Literature—nonfiction". The Ochsner Journal, 7(3):140–146. PubMed Central 3096393. This article includes a critical review of Dr. Mary's Monkey, a book authored by Edward T. Haslam.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Glenn R. Conrad (1988). "Sherman, Mary S." in A Dictionary of Louisiana Biography Արխիվացված 2016-07-16 Wayback Machine, Vol. 1, p. 741. University of Louisiana. 0940984377, 978-0940984370.
- ↑ 2,0 2,1 Michael Newton (2010). The Encyclopedia of Unsolved Crimes. Facts on File, Incorporated, p. 342. 9780816078189.
- ↑ "Mary Stults Sherman, 1913–1964" Արխիվացված 2020-03-08 Wayback Machine. The Journal of Bone and Joint Surgery, Vol. 46-A, No. 8 (December 1964), pp. 1824–1826.
- ↑ 4,0 4,1 United Press International (UPI). "Woman Expert in Cancer Slain In Burned Louisiana Apartment". The New York Times, July 21, 1964.
- ↑ MS Sherman and DB Phemister (1947). "The pathology of ununited fractures of the neck of the femur"(չաշխատող հղում). The Journal of Bone and Joint Surgery, 29(1):19–40. PubMed.
- ↑ MS Sherman and DT Hellyer (1950). "Infantile cortical hyperostosis; review of the literature and report of five cases". The American Journal of Roentgenology, 63(2):212–222. PubMed.
- ↑ MS Sherman (1951). "The non-specificity of synovial reactions". Bulletin of the Hospital for Joint Diseases, 12(2):110–125. PubMed.
- ↑ MS Sherman and GB McFarland Jr (1965). "Mechanism of pain in osteoid osteomas". Southern Medical Journal, 58(2):163–166. PubMed.
- ↑ MS Sherman (1944). "The Natural Course of Poliomyelitis: A report of 70 cases". Journal of the American Medical Association, 125(2):99. doi:10.1001/jama.1944.02850200007003.
Արտաքին հղումներ
խմբագրել- Autographed portrait of Mary Stults Sherman. United States National Library of Medicine: Images from the History of Medicine.
- Ochsner Hospital staff 1954, zoom to Dr. Mary Sherman ՅուԹյուբում (Video).