Մերի Մաքելրոյ
Մերի Արթուր Մակելրոյ (անգլ.՝ Mary Arthur McElroy, հուլիսի 5, 1841, Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 8, 1917, Օլբանի, ԱՄՆ), ԱՄՆ 21-րդ նախագահ Չեսթեր Արթուրի քույրը և ԱՄՆ առաջին տիկինը 1881-1885 թվականներին։
Մերի Մաքելրոյ | |
![]() | |
Կրթություն՝ | Էմմա Ուիլլարդ դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1841 |
Ծննդավայր | Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի օր | հունվարի 8, 1917 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Օլբանի, ԱՄՆ |
Թաղված | Albany Rural Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | William Arthur?[1] |
Մայր | Malvina Stone?[1] |
Ինքնագիր | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մերին ծնվել է Գրինվիչում, Նյու Յորք, Ուիլյամ և Մալվինա Արթուրի ընտանիքում։ Եղել է ինը երեխաներից ամենափոքրը։ Հաճախել է Նյու Յորքի Տրոյա քաղաքում գտնվող Էմմա Ուիլարդի դպրոցը։ 1851 թվականին Մերին ամուսնացել է ապահովագրական գործակալ Ջոն Մաքելրոյի հետ։ Զույգն ունեցել է չորս երեխա[2]։
1880 թվականին Մերիի եղբայրը՝ Չեսթերը, ընտրվել է Միացյալ Նահանգների փոխնախագահ։ 1881 թվականի հուլիսին նախագահ Ջեյմս Գարֆիլդը մահացու վիրավորվելուց հետո նրան հաջորդել է Արթուրը, և խնդրել է Մերիին հոգ տանել իր կրտսեր դստեր Էլենի մասին և կատարել Սպիտակ տան տիրուհու դերը[3]։ Մերի Մաքելրոյի ընտանիքն ապրել է Օլբանիում, ուստի Մերին ապրել է Վաշինգտոնում միայն ձմեռային ամիսներին[4]։ Չնայած Մերին պաշտոնապես Սպիտակ տան տիրուհին չի եղել սակայն բավականին սիրվել է և ձեռք է բերել բանականին լավ համբավ։ Իր եղբոր հետ մշակած արձանագրությունները տասնամյակներ շարունակ օգտագործվել են այլ Առաջին տիկնայք[3]։
Մակելրոյը ղեկավարել է բազմաթիվ միջոցառումներ։ 1885 թվականի փետրվարի 28-ին տեղի է ունեցել Մերի Մակելրոյի եզրափակիչ ընդունելությունը, որին ներկա է եղել 3000 մարդ։
ՄահԽմբագրել
Մերի Մաքելրին մահացել է 1917 թվականի հունվարի 8-ին Նյու Յորքի Օլբանի քաղաքում։ Թաղված է Օլբանի գյուղական գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Reeves, Thomas C. Gentleman Boss. — NY, NY, 1975. — С. 269. — ISBN 0-394-46095-2
- ↑ 3,0 3,1 Reeves, Thomas C. Gentleman Boss. — NY, NY, 1975. — С. 269. — ISBN 0-394-46095-2
- ↑ «American President: Mary McElroy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-17-ին։ Վերցված է 2011-02-22
Արտաքին հղումներԽմբագրել
- Մերի Մաքելրոյ Archived 2016-06-03 at the Wayback Machine.