Մերի Ակրամի (պարս.՝ ماری اکرمی, 20-րդ դար)[2], Աֆղանստանի կանանց հմտությունների զարգացման կենտրոնի տնօրեն[3]։ Նա ներկայացրել է Աֆղանստանի քաղաքացիական հասարակությունը 2001 թվականի Բոննի համաժողովում[4]։ 2003 թվականին Աֆղանստանի Քաբուլ քաղաքում Աֆղանստանի կանանց հմտությունների զարգացման կենտրոնը բացեց կանանց առաջին ապաստարանը[4][5]։ Ապաստարանը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն, գրագիտության դասեր, հոգեբանական խորհրդատվություն և հիմնական հմտությունների ուսուցում այն կանանց, ովքեր դրա կարիքն ունեն[3]։ Ակրամին շուրջօրյա հերթապահում էր ապաստարանում, նրա ղեկավարությամբ որոշ կանայք հրապարակայնորեն դատապարտել են իրենց բռնարարներին և դատական հայցեր ներկայացրել նրանց դեմ, ինչը նախկինում գրեթե անհնար էր[6]։ Նա իր աշխատանքի համար սպառնալիքների է բախվել[3]։

Մերի Ակրամի
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Աֆղանստան
ԿրթությունՓեշավարի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
Զբաղեցրած պաշտոններտնօրեն և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Mary Akrami Վիքիպահեստում

2007 թվականին արժանացել է Արիության համար Կանանց միջազգային մրցանակի[3] և ճանաչվել Է BBC 100 Women 2016-ի ցուցակում՝ որպես տարվա ամենաոգեշնչող և ազդեցիկ կանանցից մեկը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://n-peace.net/n-peace-awards-alumni/alumni-2018/mary-akrami/
  2. 2,0 2,1 «BBC 100 Women 2016: Who is on the list?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Honorees». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 «What's an American lawyer doing in Afghanistan? - CSMonitor.com». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  5. Afghan Women Slowly Gaining Protection Արխիվացված 2018-01-27 Wayback Machine, NYTimes, Retrieved 14 July 2016
  6. AWIU » 2007 WOC – Mary Akrami Արխիվացված 2014-12-13 Wayback Machine Արխիվացված {{{2}}}.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ակրամի» հոդվածին։