Մերաբ "Մեկո" Կվիրիկաշվիլին (վրաց.՝ მერაბ კვირიკაშვილი, դեկտեմբերի 27, 1983(1983-12-27)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեգբի խաղացող։ Նա իր կարիերան սկսել է որպես scrum half , բայց այժմ խաղում է որպես fly half և երբեմն էլ full back ու հանդիսանում է Վրաստանի ռեգբի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Նա ներկայացրել է Վրաստանի ռեգբիի լիգայի թիմը և Վրաստանի ազգային ռեգբի սեվենս թիմը։

Մերաբ Կվիրիկաշվիլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝վրաց.՝ მერაბ კვირიკაშვილი
Մականուն(ներ)՝Meko
Ազգություն՝վրացի
Մասնագիտացում՝ռեգբի խաղացող
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 27, 1983(1983-12-27)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Տնային կարիերան խմբագրել

Կվիրիկաշվիլին ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 27-ին, Թբիլիսիում, Վրացական ԽՍՀ-ում ։ Նա մեկնել է Վրաստանից 2006 թվականին Պրո Դ2-ի Պո թիմում խաղալու և այդ ժամանակվանից խաղացել է Ֆեդերալ 1- ի երեք ֆրանսիական այլ ակումբներում` Մասսի, Ֆիջեկ և վերջապես Սեն-Ժունիեն, որին նա միացել է 2011 թվականի աշխարհի Գավաթի առաջնությունից հետո ու մինչև այժմ էլ խաղում է։

Միջազգային կարիերա խմբագրել

Կվիրիկաշվիլին կատարել է իր դեբյուտը 2003 թ.-ին Պորտուգալիայի դեմ խաղում, երբ դեռահաս էր, և ընդգրկվել է Վրաստանի պատմության մեջ առաջին հավաքականում, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն նա  բոլոր չորս խաղերին եղել է պահեստային։

Նրան չի հաջողվել հաստատվել վրացական հավաքականի կազմում առաջիկա մի քանի տարիներին, սակայն 2007 թվականին նա տեղափոխվել է scrum half դիրք և դարձել հավաքականի անդամ ու  մնում է հավաքականի մշտական անդամ մինչ օրս։

Նա կարևոր խաղացող էր Վրաստանի հավաքականի համար 2007 թ.-ի Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նա մասնակցել է բոլոր չորս խաղերին և լավ տպավորություն է թողել Իռլանդիայի դեմ խաղում, որտեղ Վրաստանը պարտվել է 14–10 հաշվով և դարձել է աշխարհի գավաթի` Վրաստանի պատմության մեջ առաջին հաղթական հանդիպման լավագույն խաղացող Նամիբիայի դեմ խաղում[2]։

2011 թվականի աշխարհի առաջնությունում նա չի կարողացել վերականգնել իր 2007 թվականի աշխարհի առաջնության մարզավիճակը։ Հատկապես Անգլիայի դեմ խաղում Վրաստանը լավ էր խաղում, բայց Կվիրիկաշվիլին ձախողել է հինգ տուգանային հարված, որ Վրաստանին կարող էին բավականին մեծ խաղային առավելություն տալ այս խաղում[3]։ Նա լավ է հանդես եկել հաջորդ` Ռումինիայի դեմ խաղում` վաստակելով 17 միավոր, բայց դուրս է մնացել հիմնական կազմից վերջին` Արգենտինայի դեմ խաղում։

Կվիրիկաշվիլին վերադարձել է մեկնարկային կազմ 2012 թվականին և մասնակցել է Վրաստանի մեկնարկային կազմում այդ տարվա բոլոր խաղերին ու շատ ավելի լավ հանդես գալով, նա դարձել է ռեկորդակիր` Վրաստանի ամենաշատ միավորներ վաստակած մարզիկը մեկ մրցաշրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://en.espn.co.uk/statsguru/rugby/player/14055.html
  2. «Georgia 30–0 Namibia». rwc.2007.irb.com. 2007 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  3. «Merab Kvirikashvili nightmare kicking». youtube.com. 2012 թ․ մայիսի 8.