Մերաբ Թավաձե
Մերաբ Թավաձե (հուլիսի 9, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան և կինոռեժիսոր[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան |
IMDb | ID 0851591 |
Կենսագրություն
խմբագրելՄերաբ Թավաձեն ծնվել է 1942 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում։
1963 թվականին ավարտել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի դերասանական, իսկ 1979 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետները։ 1963-1978 թվականներին եղել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1967-1969 թվականներին՝ Կ. Մարջանիշվիլիի անվան պետական թատրոն) դերասան։
1978 թվականից աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ 1996 թվականից Royal District Theatre GPI (ավելի ուշ թատրոնը միացվել է «Իբերիա» կինոթատրոնին) թատրոնի տնօրենն էր։ Եղել է «Հանուն սիրո» (1994, Շոթա Ռուսթավելու անվան թատրոն) և «Շուշանիկի նահատակությունը» (2000, Royal District Theatre GPI) ներկայացումների ռեժիսորը։ Կինոյում ու թատրոնում կատարել է ավելի քան 50 դեր։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասանական աշխատանքներ
խմբագրել- 1962 – Ծովային արահետ
- 1963 – Տիկնիկները ծիծաղում են
- 1965 – Պիեռը՝ ոստիկանության աշխատակիցը
- 1965 – Ժամկետը լրանում է լուսաբացին
- 1982 – Բաթերֆլյայի վերադարձը – Ջակոմո Պուչինի
Ռեժիսորական աշխատանքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մերաբ Թավաձե kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Մերաբ Թավաձեն Internet Movie Database կայքում (անգլ.)
- Մերաբ Թավաձեն Արխիվացված 2007-03-01 Wayback Machine mediateka.km.ru կայքում (ռուս.)