Մետակրիլաթթու

քիմիական միացություն

Մետակրիլաթթու, a-մեթիլակրիլաթթու, СН2= С (СН3)—СООН, չհագեցած միահիմն կարբոնաթթու։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստի ճանը՝ 16°С, եռմանը՝ 160, 5°С, խտությունը՝ 1015, 3 կգ/մ³ (20°С-ում)։ Լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Մետակրիլաթթուն նատրիումի ամալգամով վերականգնվում է իզոկարագաթթվի, հիմքերի և սպիրտների հետ առաջացնում է մետակրիլատներ [CH2= C (CH3)—COOR]։ Հեշտությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմետակրիլաթթու, որն անգույն, փխրուն, խիստ խոնավածուծ նյութ է։ Արդյունաբերության մեջ մետակրիլաթթու ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Մետակրիլաթթու և նրա ածանցյալներն օգտագործվում են պոլիմերային նյութեր ստանալու համար։ Առավել նշանակություն ունի մեթիիմետակրիլատը, որն օգտագործվում է օրգանական ապակու, կարբօքսիլատային կաուչուկների, անբեկոր ապակու, սոսինձների, իոնափոխանակային խեժերի արտադրության մեջ։ Պոլիմետակրիլաթթվի աղերն օգտագործվում են որպես էմուլգատորներ։

Մետակրիլաթթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₆O₂
Մոլային զանգված1,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,02 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,6E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան61 ± 1 ℉[2] և 16 °C[4][3] °C
Եռման ջերմաստիճան325 ± 1 ℉[2] և 162,5 °C[3] °C
Այրման ջերմաստիճան171 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում0,7 ± 0,1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար79-41-4
PubChem4093
EINECS համար201-204-4
SMILESCC(=C)C(=O)O
ЕС201-204-4
RTECSOZ2975000
ChEBI3951
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետակրիլաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 474