Մեսրոպ հայկական ուսումնասիրությունների կենտրոն (Գերմանիա)

Մեսրոպ հայկական ոաումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին՝ պրոֆեսոր Հերման Գոյցի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Նպատակն է հայկական մշակույթի ոաումնասիրությունը, ինչպես և նրա ծանոթացումը գերմանախոս լայն հասարակայնությանը, հայ և գերմանացի հայագետների համագործակցության սատարումը։ Դրանք իրականացնելու համար կենտրոնը մշակել էր ծրագրեր.

  • Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Գերմանիայում կազմակերպել «Հայաստան- 2000» միջազգային համաժողով,
  • Գերմաներեն թարգմանել հայ եկեղեցու շարակնոցը,
  • Հրատարակել Յոհաննես Լեփսիուսի արխիվը,
  • Գերմաներենով հրատարակել մատչելի «Հիմնական դասընթացք հայ մշակույթի» խորագրով գրպանի պրակներ։

Կենտրոնը գտնվում է Հալլե-Վիտենբերգի Մարտին նյութեր համալսարանի շենքերից մեկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։