Մեսրոպյան ընկերություններ

Մեսրոպյան ընկերություններ, տարբեր ժամանակ Կ. Պոլսում և այլուր գործած կրթական-լուսավորական կազմակերպություններ։ Առաջինը հիմնել են (1847) Կ․ Պոլսի կաթոլիկ հայերը (կոչվել է նաև Մեսրոպյան եղբայրություն)։ Նրա խնամակալությամբ գործել է նույնանուն վարժարան։ 1888 թվականին ընկերությունը վերակազմվել է՝ հոգալով նաև վարժարանի չքավոր աշակերտների ուսումնական ծախքերը։ 1854 թվականին կազմվել է մեկ այլ Մեսրոպյան ընկերություններ, որի նպատակն էր տպագրել գրական գործեր (1855 թվականից հրատարակել է նաև «Աստղիկ արևելյան»[1] ամսագիրը)։ Նույն թվականի վերջին ընկերությունը ցրվել է, դադարել է նաև ամսագրի լույսընծայումը։ 1864 թվականին Մեսրոպյան ընկերություններ է հիմնվել նաև Կ․ Պոլսի Ռումելի Հիսար թաղամասում (նպատակներից մեկը եղել է աղքատ արհեստավորներին ձրի ուսում տալը)՝ գոյատևելով մինչև 1880-ական թվականները։ 1869 թվականին Մեսրոպյան ընկերություններ է ստեղծվել Կ․ Պոլսի Եենի Դաբու թաղամասում։ 1881 թվականի փետրվարին Զմյուռնիայում ևս հիմնվել է Մեսրոպյան ընկերություններ, որը ծավալել է կրթական-լուսավորական եռանդուն գործունեություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՍՏՂԻԿ ԱՐԵՒԵԼԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 472