Աստղիկ Արևելյան
Աստղիկ Արևելյան, բանասիրական, գիտական ամսագիր։ Լուս է տեսել 1855 թ.-ին, Կոստանդնուպոլսում։ Հրատարակություն Մեսրոպյան ընկերության։ «Աստղիկ Արևելյան»-ը տպագրել է ինքնուրույն և թարգմանական նյութեր՝ բարոյախոսական զրույցներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, առողջապահական, դպրոցական-մանկավարժական հոդվածներ, աշխարհագրությանը և բնագիտական գիտություններին վերաբերող օգտակար տեղեկություններ։ Ամսագիրը դադարել է լույս տեսնել, երբ լուծարքի է ենթարկվել Մեսրոպյան ընկերությունը[1][2]։
Աստղիկ Արևելյան արմտ. հայ.՝ Աստղիկ արեւելեան | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1855 |
Հրատարակիչ | Մեսրոպյան ընկերություններ |
Հրատարակման վայր | Ստամբուլ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՍՏՂԻԿ ԱՐԵՒԵԼԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրդարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 590)։ |