Մենք ենք, մեր սարերը (համույթ)

«Մենք ենք, մեր սարերը», հայկական երգի-պարի համույթ[1][2]։ 2000-2023 թվականներին հանդես է եկել Արցախի Հանրապետությունում[1]։

«Մենք ենք, մեր սարերը»
տարիներ2000
երկիրԱրցախ Արցախ
քաղաքՍտեփանակերտ
ղեկավարԳարի Ավանեսյան

Պատմություն խմբագրել

2000 թվականից համույթը ելույթներով հանդես է եկել Արցախի Հանրապետության գրեթե բոլոր զորամասերում ու բնակավայրերում, նաև երկրից դուրս է ունեցել համերգներ[1]։ Պար­բե­րա­բար հա­մերգ­նե­րով հան­դես է եկել Ռուսաստանի մեծ թվով քա­ղաք­նե­րում, ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում, Հունաստանում և այ­լուր[3]։

Համույթի տնօրենն է՝ Արցախի մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանը[2]։ 2008 թվականից գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն է՝ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Գա­րի Ավանեսյանը[3][4]։ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդես են եկել 2022 թվականի հունիսի 16-ին՝ համերգային ծրագրով[4]։ 2023 թվականի՝ Արցախի հայաթափումից հետո պետական աջակցությունից զրկված համույթն իր գործունեությունը շարունակում է ծավալել Երևանում[1][2]։ 2024 թվականի փետրվարի 29-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանում է համույթի առաջին համերգը Հայաստանում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթի համերգը (լուսանկարներ)». hetq.am. 2024 թ․ մարտի 2. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Երևանում կայացավ Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթի համերգը. «Մենք չպետք է թողնենք փակեն նաև արցախցիների էջը»». panorama.am. 2024 թ․ մարտի 1. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  3. 3,0 3,1 «ԳԱՐԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ. ՊԱՐԸ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է». artsakhtert.com. 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  4. 4,0 4,1 «Մայրաքաղաքում կայացել է «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի համերգը». artsakhpress.am. 2022 թ․ հունիսի 16. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.