Մենչունայի ջրվեժ, ջրվեժ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Արդվին նահանգի Արհավի բնակավայրի մոտ։ Ջրվեժը Հյուսիսարևելյան Թուրքիայի տեսարժան վայրերից մեկն է։ Ջրվեժի շուրջը ձևավորվել է «Մենչունայի ջրվեժ հնագիտական գյուղը»։ Ջրվեժը ձևավորվում է Արիլիի լեռներից հոսող փոքր գետերի միախառնումից։ Ջրվեժի բացարձակ բարձրությունը շուրջ 700 մետր է։ Ջրվեժի ստորին հատվածում ձևավորվել է շուրջ 200 քառակուսի մետր մակերես ունեցող լճակ։ Հոսելով ավելի ներքև՝ գետը ձևավորում է երկրորդ ջրվեժը[1]։

Մենչունայի ջրվեժ
Mençuna Şelalesi
Տեսակարգելոց և ջրվեժ
Երկիր{{{2}}} Թուրքիա
Վարչատարածքային միավորԱրդվինի նահանգ
ՎայրԱրհավի
Բարձրություն (ԲԾՄ)70

Տեղակայում

խմբագրել

Մենսունայի ջրվեժ կարելի է հասնել Չիֆթեքեմեր կամուրջն անցնելուց հետո, որը տանում է դեպի գյուղական ճանապարհ։ Գետի կողքով անցնող գյուղական ճանապարհը մի քանի հարյուր մետր անց թեքվում է դեպի ձախ և հեռանում գետից։ Ջրվեժին կարելի է հասնել նաև ուղիղ ճանապարհով, այսինքն չթեքվելով դեպի ձախ և գնալով գյուղական ճանապարհով։ Ճանապարհից ձախ թեքվելով և մեքենայով 20 քսան րոպեի ճանապարհ անցնելուց հետո, ճանապարհը հասնում է կտրուկ բարձունքի։ Ջրվեժին կարելի է հասնել ևս 20 րոպե բարձունքը բարձրանալուց հետո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Proact Group». www.proact-group.com. Proact Group. February 20. Վերցված է 27.02.2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենչունայի ջրվեժ» հոդվածին։