Արհավի (լազերեն՝ არქაბი/Arkabi; վրաց.՝ არქაბი), քաղաք Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, Արդվինի մարզում։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 15 973 մարդ[1]։ Քաղաքը գտնվում է Սև ծովից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքամերձ ծովափի ընդհանուր երկարությունը կազմում է 12 կիլոմետր։ Այն իր մեծությամբ 5-րդ քաղաքն է Արդվինի մարզում, իսկ բնակչությամբ երրորդը՝ Արդվինից և Հոպայից հետո։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են լազերը։ Արհավին հայտնի է Մշակույթի և արվեստի փառատոնով, որը տոնվում է 1973 թվականից սկսած։

Քաղաք
Արհավի
թուրքերեն՝ Arhavi
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱրդվինի մարզ
ՔաղաքապետՉոշկուն Հեքիմօղլու
Մակերես299.39 կմ²
ԲԾՄ19±1 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն15,973 մարդ (2012)
Ազգային կազմթուրքեր, լազեր, համշենահայեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ466
Փոստային ինդեքս08200
Փոստային դասիչ08200
Պաշտոնական կայքwww.arhavi.bel.tr
Արհավի (Թուրքիա)##
Արհավի (Թուրքիա)

Լազերենից թարգմանած Արհավի նշանակում է «Հին գյուղ»։ 1486 թվականին քաղաքը անցել է Օսմանյան կայսրության կազմը։ 1916 թվականի հունվարի 14-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքը տարածաշրջանի տուրիստական կենտրոններից մեկն է, որտեղ այցելում են հարևան Վրաստանի լազերը։

Թուրք հայտնի գրող Նազըմ Հիքմեթը Արհավիին է նվիրել իր «Արհավիի Իսմայիլը» բանաստեղծությունը, որը դարձել է Թուրքիայի անկախության պատերազմի վկայություններից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Türkiye İstatistik Kurumu: ADNKS Nüfus Sayımı Sonuçları». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհավի» հոդվածին։