Մենուա Հովհաննիսյան (դեկտեմբերի 22, 1985(1985-12-22), Բալաշով, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2020), հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս[1]։

Մենուա Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1985(1985-12-22)
ԾննդավայրԲալաշով, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2020
Քաղաքացիություն Հայաստան
Ծնողներմայր՝ Կարին Տոնոյան
Պարգևներ և
մրցանակներ

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 28-ին որպես կամավորական դասակի հրամանատար մեկնել է Արցախ։ Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ 1 ժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև Մենուան։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

2020 թվականի հոկտեմբերի 21-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։

Ընտանիք խմբագրել

Մենուա Հովհաննիսյանը հայ բանասեր, լրագրող, հաղորդավարուհի Կարին Տոնոյանի որդին է։ Ունի 2 երեխա։ Առաջնեկի անունը Սարդուրի է, իսկ աղջկա անունը՝ Արինա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» կոչման».
  2. «Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն Արայիկ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.