Մենդելեևի փողոց (Կրասնի Սուլին)
Մենդելեևի փողոց (ռուս.՝ Улица Менделеева), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սուլինսկի ավան միկրոշրջանում։ Անվանվել է ռուս գիտնական, գյուտարար Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի (1834-1907) պատվին։ Սկիզբ է առնում Սուլինսկայա փողոցից և ավարտվում Բերյոզովայա փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 620 մետր է։
Մենդելեևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 620 մետր |
Անվանվել է | Դմիտրի Մենդելեև |
Փոստային ինդեքս | 346353 |
Նկարագրություն խմբագրել
Կրասնի Սուլին քաղաքի Մենդելեևի փողոցը սկսվում է Սուլինսկայա փողոցից և ավարտվում Բերյոզովայա փողոցի հետ հատվելով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 620 մետր է։ Փողոցում կա համարակալված 9 շինություն և բոլորը՝ աջ կողմում (զույգ համարներ)։
Մենդելեևի փողոցի փոստային դասիչն է՝ 346353։
Փողոցն անվանվել է ռուս գիտնական-հանրագետ՝ քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, նավթային մասնագետ, չափագետ, տնտեսագետ, սարքաշինարար, տեխնոլոգ, ուսուցիչ, գյուտարար, Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի (1834-1907) պատվին, որը 1869 թվականին բացահայտել է բնագիտության հիմնական օրենքներից մեկը՝ քիմիական տարրերի պարբերականության օրենքը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություն, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ անօրգանական քիմիայի առաջին կառուցվածքային շարադրանքը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- г. Красный Сулин, улица Менделеева(չաշխատող հղում)