Մենավոր ընկուզենին (վեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մենավոր ընկուզենի (այլ կիրառումներ)

Մենավոր ընկուզենին, Վարդգես Պետրոսյանի վեպը (1981), որի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը (1986)։

Մենավոր ընկուզենին
ՀեղինակՎարդգես Պետրոսյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր188
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՍովետական գրող
Հրատարակման տարեթիվ1981

Սյուժե

խմբագրել

Հազարամյա պատմություն ունեցող Լեռնասար գյուղում մնացել է 10-12 բնակիչ։ Սակայն ուսուցիչ Սահակ Կամսարյանն իր դստեր հետ ամեն գնով փորձում է դիմակայել գյուղը տեղափոխելու որոշմանը. հայր ու դուստր դաս են տալիս գյուղի դպրոցում, որն ունի 6 աշակերտ։ Գյուղի երիտասարդները հեռանում են՝ գյուղում որևէ հեռանկար չտեսնելով։ Շրջանային իշխանությունները ձգտում են մոտակա լեռնային գյուղերի բնակիչներին տեղավորել նոր հիմնված Ծաղկաշեն գյուղի բազմահարկերում, արդյունքում անտեր են մնում դարեր առաջ ստեղծված խաչքարերն ու եկեղեցիները, մոռացվում են նախնիների գերեզմանները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Մենավոր ընկուզենին (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1981, 188 էջ։
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վեպ), Երևան, «Սովետական գրող», 1983, 608 էջ։
  • Մենավոր ընկուզենին, Ե., Դարակ, 2021, 228 էջ։