Մենաշնորհային ռենտա, առաջանում է այն ​​ժամանակ, երբ ապրանքները վաճառվում են մրցակցային միջավայրի բացակայության պայմաններում, այնուհետև վաճառողն օգտագործում է իր՝ հատկապես բարենպաստ շուկայական պայմանները (ապրանքի յուրահատկությունը, տարբեր բաժնետոմսերը և այլն) գինը բարձրացնելու համար։ Գյուղատնտեսության մեջ մենաշնորհային ռենտա կարող է առաջանալ այնպիսի հողակտորներում, ուր մշակվում են հազվագյուտ մշակաբույսեր (խաղողի, թեյի, ծխախոտի հատուկ սորտեր և այլն), արդյունահանող արդյունաբերության մեջ՝ հազվագյուտ մետաղներ հայթայթելիս և վաճառելիս։ Քանի որ հազվագյուտ ապրանքների արտադրության առանձնապես նպաստավոր պայմաններ ունեցող հողակտորները սահմանափակ են, իսկ այդ ապրանքների պահանջարկը մեծ է, ուստի հնարավորություն է առաջանում ավելի կամ պակաս տևական ժամանակաընթացքում շուկայում դրանք վաճառել իրենց արժեքից բարձր գներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 457