Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ

Սալվադոր Դալիի նկար

Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ, Սալվադոր Դալիի «հումորային» աշխատանքներից մեկը, որոնք նա ստեղծվել է ժամանակ առ ժամանակ։

Մեյ Ուեսթի դեմքը, որն օգտագործվել է որպես սյուրռեալիստական սենյակ
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1930
բարձրություն283 միլիմետր
լայնություն178 միլիմետր
ուղղությունսյուրռեալիզմ
ժանրդիմապատկեր և interior view?
նյութգուաշ, Գրաֆիտ և newsprint?
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ
հիմնական թեմաՄեյ Ուեսթ
Ծանոթագրություններ

ՏԵղեկություն նկարի մասին խմբագրել

Բազմոցը վարդագույն է, նկարվել է ամերիկացի դերասանուհի Մեյ Ուեսթի շուրթերի ձևով։ Մազերը վարագույրի ձևով են, որոնք քողարկում են մուտքը դեպի սենյակ, աչքերը նկարների տեսքով են, իսկ քիթը՝ բուխարու, որի վրա ժամացույց է դրված։

Շուրթերի գույնը իր ժամանակներում շատ հայտնի դարձավ` ձեռք բերելով սկանդալային ճանաչում, և այս գույնը սկսեց իր աշխատանքներում օգտագործել դիզայներ Էլիզա Սկիապարելլին։

Սենյակ-պատրանքի գաղափարը Դալիի թատրոն-թանգարանում իրականացվել է Ֆիգերաս քաղաքում Օսկար Տուսկետսի կողմից հենց իր` Դալիի ղեկավարությամբ։ Այն բացվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին։

Նկարը ներառված է Դալիի «Պարանոյա և պատերազմ» (անգլ.՝ Paranoia and War) նկարների շարքում։

Գրականություն խմբագրել

  • Edmund Swinglehurst. Paranoia and War // Salvador Dalí. Exploring the Irrational. — Todtri Productions Limited, 1996. — P. 63. — 128 p. — ISBN 1-85501-833-0
  • Жиль Нере. Дали. — Taschen. — С. 41. — 96 с. — ISBN 5-88896-057-8

Արտաքին հղումներ խմբագրել