Մեյսոն Տրաֆֆորդ (անգլ.՝ Mason Trafford, օգոստոսի 21, 1986(1986-08-21)[1][2], Բոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, հյուսիսամերիկյան լիգայի Մայամի ակումբի ֆուտբոլիստ։

Մեյսոն Տրաֆֆորդ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կանադա և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 21, 1986(1986-08-21)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Բոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Հասակ 188
Քաշ 85
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի
Համար 5
Պատանեկան կարիերա
Ակումբ
2004—2007 UNLV Rebels

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Ֆլորիդա նահանգի Բոյնտոն-Բիչում քաղաքում։ Նրանք ընտանիքով տեղափոխվեցին Վանկուվեր։ Միջնակարգ դպրոցում սովորելիս հետաքրքրվում էր ֆուտբոլով։

Պատանեկան և սիրողական կարիերա խմբագրել

Դպրոցական տարիներին սկսել է խաղալ Նորտ Շորտ Սելեկտս ակումբում։ Այնուհետև, Ռոման Տիլսի ղեկավարությամբ նա երկու տարի հանդես է եկել Բրիտանական Կուլումբիայի ազգային հավաքականում։ Սովորելով Ռոմանա Տիլսայի դպրոցում, հնարավորություն է ստացել մասնակցել Բավարիա-յի Այաքսի ՆԱԿ-ի Մյունխեն 1860-ի պատանեկան թիմերում։ Այնուհետև անց է կացրել 4 տարի Նևադայի համալսարանի հավաքականում։ Նա թիմի ավագն էր։

Մասնագիտական կարիերա խմբագրել

2005-2007 թվականը խաղացել է Վանկուվեր Ուայտկեպս երիտասարդական ակումբում։ 2008 թվականի հունիսին Տրաֆֆորդը մեկ տարվա պայմանագիր է կնքել Վանկուվեր Ուայտկեպս ակումբի հետ[3]։ Այս ակումբի կազմում խաղացել է 14 խաղ, և իր նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 15-ին[3]։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ[4]։ 2009 թվականին խաղացել է 24-րդ խաղը Վանկուվեր Ուայտկեպս ակումբում, և ակումբի հետ անց է կացել USL-ի եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Մոնրեալ Իմպակտից։ 2010 թվականին խաղացել է Ռեալ Մերիլենդ Մոնարխս ակումբում։ 2010 թվականի օգոստոսի 29 տեղափոխվել է Մարիեխամն ակումբ, կնքելով երկու տարվա պայմանագիր[5]։ 2011 թվականին անց է կացրել 28 խաղ Մարիեխանմ ակումբում՝ խփելով մեկ գոլ[6]։

Անձնական կյանք խմբագրել

Նա ավարտել է Նևադայի համալսարանը` մասնագիտությամբ հաշվապահ է, և ունի բակալավրի աստիճան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «IFK Mariehamn — Fotboll». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. Jalkapallokirja 2012, s. 436

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյսոն Տրաֆֆորդ» հոդվածին։