Մեղրու պետական քոլեջ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Գտնվում է Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում։ Ընդունելությունը կատարվում է 9-րդ և 12-րդ դասարանների կրթության հիմքով։ Քոլեջը հիմնվել է 2001 թվականի սեպտեմբերի 17-ին։ Քոլեջի տնօրեններ են եղել Ժորա Միրզոյանը, Հապետնակ Խաչիկյանը, Շուշիկ Բաբայանը (ժամանակավոր պաշտոնակար)։ 2014 թվականից քոլեջի տնօրենն է Թամամ Հովհաննեսյանը։

Պատմություն խմբագրել

Մեղրիում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն ունենալու գաղափարը շրջանառվել է դեռևս 1970-1980-ական թվականներին, սակայն քոլեջը հիմնադրվել է 2001 թվականին սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի կառավարությունն թիվ 863 որոշմամբ[1]։

Քոլեջը իր գործունեությունը սկսել է երեք կրթական ծրագրերով՝

  1. «Դասավանդում տարրական դասարաններում» (միջին մասնագիտական կրթական ծրագիր)
  2. «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (միջին մասնագիտական կրթական ծրագիր)
  3. «Ավտոփականագործ» (նախնական մասնագիտական կրթական ծրագիր)

2002 թվականին ստեղծվել է ուսանողների ուժերով հրատարակվող քոլեջի «Ուսանող» ամսաթերթը, այնույհետև գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող «Արևիկ» պատանեկան ակումբը, որի սաները տարիներ շարունակ պարբերաբար մասնակցել են ԱՄՆ ԳԴ պատանեկան ուսուցողական ճամբարներին։ Հետագա տարիների ներդրվում են «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Իրավագիտություն» և «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» միջին մասնագիտական կրթական ծրագրերը։ 2004-2005 թվականներից իրականացվում է «Դասավանդում տարրական դասարաններում» և «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտություններով հեռակա ուսուցում, ստեղծվել է ժամանակակից համակարգչային լսարան, վերանորոգվել է քոլեջի շենքը։

2016 թվականին քոլեջում ներդրվել է ժամանակակից «Զբոսաշրջություն» մասնագիտությունը։

Մասնագիտական կրթություն ստանալու հետ զուգահեռ ուսանողների մասնակցությամբ կազմակերպվում են մշակութային, մարզական ու հայրենասիրական միջոցառումներ՝ կրթադաստիարակչական գործընթացը դարձնելով բազմաբովանդակ։ Պարբերաբար վերապատրաստվում են քոլեջի դասախոսները։

Հիմնադրման օրվանից քոլեջն ակտիվորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հանրապետության տարբեր քոլեջների հետ[2]։

Մասնագիտություններ խմբագրել

  • Զբոսաշրջություն[3]
  • Հաշվապահական հաշվառում
  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
  • Նախադպրոցական կրթություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  2. «Մեղրու պետական քոլեջ».(չաշխատող հղում)
  3. «Մեղրու պետական քոլեջ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.