Մեղրու շրջանի հուշարձանները (գիրք)

Մուրադ Հասրաթյանի գիրքը

«Մեղրու շրջանի հուշարձանները» (ռուս.՝ Памятники Мегринского района), ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, ճարտարապետության դոկտոր (1993) Մուրադ Հասրաթյանի գիրքը, որը նվիրված է Մեղրիի շրջանի` պատմական Արևիք գավառի հուշարձանների պատմա-ճարտարապետությանը[1]։ Հրատարակվել է 1987 թվականին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության կողմից՝ Երևանում, «Հայաստան» հրատարակչությունում[1]։ Գրքի խմբագիրներն են՝ Ռ.Վ. Սարգսյանը և Գ.Յա. Ամբարյանը[1]։ Լուսանկարների հեղինակը՝ Լ.Խ. Խաչատրյան, գեղարվեստական խմբագիր՝ Դ.Ա. Պապոյան, տեխնիկական խմբագիր՝ Կ.Գ. Սարգսյան, վերստուգող սրբագրիչ՝ Ա.Ա. Հարությունյան[1]։

Մեղրու շրջանի հուշարձանները (ռուս.՝ Памятники Мегринского района)
ռուս.՝ Памятники Мегринского района
ՀեղինակՄուրադ Հասրաթյան
Տեսակգիրք
ԹեմաՀուշարձաններ
Բնօրինակ լեզուհայերեն, ռուսերեն
Ստեղծման տարեթիվ1987
Նկարագրում էՄեղրու շրջանի հուշարձանները
Էջեր65
ԽմբագիրՌուբեն Սարգսյան, Գ.Յա. Ամբարյան
ՆկարազարդողԼ.Խ. Խաչատրյան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչություն
Հրատարակված է«Հայաստան» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1987
ԳՄԴ63.3(2)Խ6
Թվային տարբերակarar.sci.am/dlibra/publication/333178/edition/305172

Բովանդակություն

խմբագրել

Գրքում ներկայացվում են Մեղրիի շրջանի հետևյալ հուշարձանները[1]՝

  • Մեղրու բերդ - պատմա-ճարտարապետական ակնարկ
  • Մեղրու վանք
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրու Մեծ թաղ)
  • Տաշտունի եկեղեցի
  • Սուրբ Սարգիս եկեղեցի (Փոքր թաղ)
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Մալև)
  • Սուրբ Կարապետ եկեղեցի (Լիճք)
  • Կարմրավանք (Վահրավար)
  • Ձվարավանք
  • Ակնախաչ եկեղեցի (Ագարակ)
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թխկուտ)
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գուդեմնիս)
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կալեր)
  • Սուրբ Սարգիս եկեղեցի (Կուրիս)
  • Ափկեսի եկեղեցի
  • Ամենափրկիչ եկեղեցի (Ագարակ գյուղ)
  • Սուրբ Հակոբ եկեղեցի (Վերին Մալև)
  • Թոսի եկեղեցի
  • Շվանիձորի ջրանցույց

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Մեղրու շրջանի հուշարձանները». arar.sci.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.