Մեղրու լեռնաշղթա
Սյունիքի մարզի լեռնաշղթա
(Վերահղված է Մեղրու լեռներից)
Արևիքի լեռներ, Կապանի լեռներ, Մեղրու լեռներ, Չավնդուրի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մասում, նրա լեռնաճյուղերից մեկն է։ Սկսում է Ծաղկարի լճի մոտից, սկզբում ձգվում է դեպ արևելք, ապա Բաղացսար գագաթի մոտ ստանում հարավ ուղղություն, այնուհետև Մալև գետի ակունքի մոտ ուղղվում է դեպի արևելք։ Ունի 59 կմ երկարություն, մեծ մասամբ անտառածածկ է, հարուստ է գունավոր մետաղների հանքավայրերով։ Արևիքի լեռնաշղթայի բարձր լեռներն են Բաղացսարը (3256 մ), Խուստուփը (3214 մ)։ Ոմանք այս լեռնաշղթային սխալմամբ անվանել են Բաղաց լեռներ, ոմանք էլ սխալմամբ նույնացրել են Շադհաղի (Սևանի) լեռների հետ[1][2]։
Մեղրու լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3256 մետր |
Երկարություն | 59 կմ |
Մեծագույն գագաթ | Բաղացսար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 85 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 428 — 992 էջ։